fbpx
Կրթություն

Արայիկ Հարությունյանը Կառավարության նիստում ներկայացրեց E-CULT նախագիծը

Կառավարության ապրիլի 25-ի նիստի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նախքան զեկուցվող թեմաներին անցնելը ներկայացրեց E-CULT նախագիծը: Նա նշեց, որ այս նախագիծը ենթադրում է 370 000 աշակերտների այցելություններ թատրոններ և համերգասրահներ, ասաց, որ մինչ այդ պատկերասրահների ու թանգարանների հատվածն էր մեկնարկել:

«Ծնողներին, ծնողական խորհրդին և ուսուցիչներին կոչ եմ անում գրանցվել ու այցելել այդ մշակութային հաստատությունները: Անցյալ 10 օրերի հաշվետվությունը կներկայացվի, տենդնեցները կտեսնենք, խնդիրներին լուծումներ կտանք»,- ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այս նախագծով, ըստ էության, ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին հնարավորություն են տալիս, որ պետբյուջեի հաշվին տարին մեկ անգամ անվճար այցելեն թատրոն, համերգասրահ և թանգարան: Նա ասաց,որ ծրագիրը ներառում է թե´ ուսուցիչներին, թե´ աշակերտներին, ինչը շատ կարևոր է Կառավարության մշակութային քաղաքականության իմաստով:

Հարությունյանը տեղեկացրեց, որ նախագիծը կլինի պիլոտային, խնդիրները կֆիքսեն, շտկումներ կարվեն, իսկ սեպտեմբերից արդեն հնարավոր կլինի լիարժեք օգտվել այդ նախագծի հնարավորություններից՝ բոլոր ուղղություններով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ