ԿԳՆ
ԿԳՆ պարգևներ՝ ԿՏԱԿ-ի աշխատակիցներին
Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Երկարատև, արդյունավետ աշխատանքի համար և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 14․03․2019թ․ հ․154-Ա և հ․ 153-Ա հրամաններով. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության պատվոգրերով պարգևատրվել են․ Սյուզի Մաշուրյանը – Կրթության տեղեկատվավերլուծական (ԿՏՎ) բաժնի պետ…
Հայաստան-Քուվեյթ. Կրթական համագործակցության ընդլայնման ներուժն առկա է
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին: Բարձր գնահատելով արաբական երկրների հետ համագործակցությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է Քուվեյթի հետ կրթության ոլորտում առկա փոխգործակցության ընդլայնման և հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հնարավորության մասին: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հատկապես բարձրագույն կրթության համակարգի…
Անթույլատրելի է, որ մենք 4-րդ փորձն ենք տալիս ուսանողին 1 քննություն հանձնել. Արայիկ Հարությունյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է կրթական խնդիրներին. «Վերջին շրջանում մենք շատ նամանկներ ենք ստանում, որ բուհերը թույլ տան, որ ուսանողները 3-րդ լուծարք ունենան: Պատկերացնո՞ւմ եք՝ ուսանողը գնում է քննության, 3-րդ փորձից է ձախողում և հիմա դիմում են, որպեսզի թույլ տան 4-րդ փորձը ունենալ»: Նա կարծում է,…
ԿԳՆ-ն գերմանական ընկերության հետ հուշագիր է ստորագրել՝ Պոլիտեխնիկում նոր առարկա ներդնելու մասին
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «ԿՆԱՈւՖ Արմենիա» ընկերությունը համագործակցության հուշագիր են կնքել: Հայտնի է, որ հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և «ԿՆԱՈւՖ Արմենիա»-ի տնօրեն Գագիկ Ջրբաշյանը: Հայտնում է Արմենպրես լրատվական գործակալությունը: «Վերջին ամիսներին մենք շատ աշխատանքներ ենք տարել, որպեսզի բիզնեսին բերենք կրթության ոլորտ, համագործակցենք ու մեր կրթական ծրագրերն ու ծառայություններն առաջարկենք…
Արայիկ Հարությունյանը մասնակցել է բուհերի խորհուրդների նախագահների հետ թեյախմությանը
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել բուհերի խորհուրդների նորընտիր նախագահների հետ թեյախմությունից. «Թեյախմություն՝ բուհերի խորհրդների նորընտիր նախագահների հետ Երեկ տեղի ունեցավ նախադեպը չունեցող մի հավաք: Մատենադարանի նախասրահում հանդիպեցի Հայաստանի՝ պետության կողմից հիմնադրված բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահաներին: Յուրաքանչյուրիս համար այս հանդիպումը կարևոր էր, քանի որ առկա խնդիրների համատեղ քննարկումը թույլ է տալիս…
Նրանց փոխարեն որ լինեի, գոնե կրթությունից չէի խոսի․ Արայիկ Հարությունյանի արձագանքը ՀՅԴ-ին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ-ում երեկ մեկնարկեցին կառավարության ծրագրի քննարկումները, ընդ որում` խորհրդարանական ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, ակնարկում են այդ ծրագրին կողմ չքվեարկելու մասին: Միաժամանակ, կառավարության ծրագիրը քննադատել է արտախորհրդարանական ուժերից ՀՅԴ-ն: Այս կուսակցության հայտարարության մեջ նշված է, թե կառավարության ծրագրում բացթողումներ կան երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման և Սփյուռքի հետ կապերի…
ԿԳՆ-ը կասկածի տակ է դնում իր կատարած ուսումնասիրության անաչառությունը․ «Այբ» հիմնադրամ
«Կրթության և գիտության նախարարությունը հերթական անգամ դրսևորեց նույն գործելաոճը և մինչև «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վերաբերյալ ուսումնասիրության վերջնական ամփոփումը կրկին ներկայացրեց հանրությանն իր կարծիք-գնահատականը։ Այդպես էր ութ ամիս առաջ, այդպես է հիմա»,-հայտնում են «Այբ» հիմնադրամից։ Տարածած հաղորդագրության համաձայն, «Այբ» կրթական հիմնադրամը մինչ օրս նախարարությունից չի ստացել ուսումնասիրությունների և դրանց արդյունքների վերաբերյալ որևէ պաշտոնական կամ գրավոր եզրակացություն:…
«Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակում կատարված գնումների գործընթացն իրականացվել է օրենսդրության պահանջների խախտումներով․ ԿԳՆ
«Արարատյան բակալավրիատի» ֆինանսական բաղադրիչի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ծրագրի շրջանակում կատարված գնումների գործընթացն իրականացվել է գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով: Այս մասին ասված է ԿԳՆ–ի տարածած «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրությանը եզրակացության մեջ: Ուսումնասիրությունը կատարվել է հետևյալ ուղղություններով` բովանդակություն, ֆինանսներ, ծրագրի ներդրում։ Ըստ ուսումնասիրության բովանդակային առումով «Արարատյան բակալավրիատի խնդրահարույց հիմնական կետերն են` առարկայական ծրագրերի…
Սերժ Սարգսյանն իր նախաձեռնությամբ այլևս ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը չէ
Armtimes.com-ը գրում է․ «Սերժ Սարգսյանն այլևս Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ չէ։ Վերջինս իր նախաձեռնությամբ է հրաժարվել այս պաշտոնից։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Այս խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում և հաuտատում է…
«ԿԳՆ-ն որևէ նոր բեռ չի ձգի, անկախ անձերից», – Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանն իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախարարությունների օպտիմալացման հարցին։ «Նախարարությունների օպտիմալացման մասին 1. ԿԳՆ-ն տեղից մեծ նախարարություն է, ահռելի ծանրաբեռնվածությամբ, անհամար գործառույթներով, օրուգիշեր աշխատելու դեպքում հազիվ-հազ իր գործերը հասցնող: Որևէ նոր բեռ չի ձգի, անկախ անձերից: 2. Մշակույթի նախարարություն ունեն բոլոր այն երկրները, որոնց համար ազգային ինքնության պահպանման հարցը կարևոր է, որոնք ունեն մշակութային…
Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են այս ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:












