ԿԳ նախարար
Վրաստանի ԿԳՄՍ նախարարը հրաժարական է տվել
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին հրաժարական է տվել: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վարչապետի խոսքով՝ Միխեիլ Բատիաշվիլին անձնական դիմումի համաձայն է խնդրել նախարարի պաշտոնից հեռանալ: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան: Բատիաշվիլին նախարարի պաշտոնին էր նշանակվել 2018 թվականին: Թե ով կզբաղեցնի կրթության, գիտության, մշակույթի և…
Շրջանավարտներն ավելի ինքնավստահ են դարձել. Արայիկ Հարությունյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում ներկա է գտնվել «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությանը: Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ֆիզիկայի միասնական քննության համար հայտագրված 1460 դիմորդներից 174-ը քննություն էին հանձնում այս դպրոցում: Նախարարը հետևել է քննության կազմակերպչական աշխատանքներին, հաջողություն է մաղթել դիմորդներին,…
Քննության ընթացքում պետք չէ ավելորդ խստությամբ լարվածություն մտցնել. Արայիկ Հարությունյան
Այսօր՝ հունիսի 11-ին, Հայաստանի 14 քննական կենտրոններում մեկնարկել են ֆիզիկայի միասնական քննությունները: Այս առարկայից քննություն է հանձնում 1332 շրջանավարտ: Թիվ 189 ավագ դպրոցում քննության մեկնարկին ներկա է եղել նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Ըստ նախարարի՝ իրավիճակը հանգիստ է: «Մեր տարիներին լարվածությունն ավելի մեծ էր, իսկ հիմա շրջանավարտները ավելի հանգիստ էին, ոնց…
Արամ Սիմոնյանը վաղուց պետք է գնար. Արայիկ Հարությունյան
Մամուլում լուրեր են տարածվել, որ կրթության և գիտության նախարարությունը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում իր թեկնածուն ունի՝ Գեղամ Գևորգյանը: Մայիսի 30-ին լրագրողները հարց են ուղղել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, ինչին ի պատասխան նախարարն ասել է. «Էսօր խորհրդի նիստ է, խորհրդի նիստի ժամանակ թեկնածուներ կառաջադրվեն: Տեսել եք, որ այս խորհրդի նիստերի մասին և ռեկտորների ընտրության մասին…
ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը առաջարկով դիմել է Արայիկ Հարությունյանին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ առաջարկով դիմել էր կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի Երևանի ավագանու անդամները կարողանան մասնակցել դպրոցի տնօրենի ընտրության մրցույթներին: «Առաջարկը ծագել է այն բանից հետո, երբ դպրոցի տնօրենի հավակնորդները՝ չվստահելով Կառավարման խորհրդի անաչառությանը դիմեցին ավագանու անդամներին, որպեսզի ներկա լինեն ընտրությանը…
Թուլուզի համալսարանը Հայաստանին կնվիրի սուպերհամակարգիչ
Ֆրանսիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը, Թուլուզի գիտահետազոտական համալսարանի և Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի հետ համատեղ, այսօր կազմակերպել էր տեղեկատվական հավաք, որի ընթացքում ներկայացվել է բացառիկ սուպերհամակարգիչը, որն այս տարի Հայաստանին կնվիրի Թուլուզի համալսարանը: Այն տեղադրվելու է Ինժեներական քաղաքում: Սուպերհամակարգիչը նորարարական հնարավորություններ է ընձեռում ամենածավալուն տվյալների հավաքագրման և դրանց մշակման համար, ինչը նպաստում է աշխատանքային գերծանրաբեռնվածության նվազեցմանը և…
Ծափահարեք ձեր ուսուցիչներին. ԿԳ նախարարը՝ շրջանավարտներին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում ներկա է գտնվել «Վերջին դաս» միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով. «Վստահ եմ, որ այս օրը շատերդ եք հիշելու, որովհետև ավարտվում է ձեր կյանքի պատանեկության փուլը և սկսվում է մեկ այլ կարևոր փուլ: Ուզում եմ…
Նորընտիր ռեկտորի հրաժարականի անհրաժեշտություն չեմ տեսնում. Արայիկ Հարությունյան
Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կա ուսանողների ուղղորդում այն մարդկանց կողմից, ովքեր մերժված են: Մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք ՀՀ կրթության և գիտության նախարարը հայտնեց բուհում ստեղծված իրավիճակի մասին խոսելիս: «Ուսանողների ինչ-որ խմբի ուղղորդում են, դա շատ հստակ է մեզ համար: Ողջ ինֆորմացիային տիրապետում ենք, բայց ուսանողների հետ հանդիպմանը դրա վրա կանգ չառանք,…
Ինքս շնորհավորել եմ մայիսի 16-ին. Արայիկ Հարությունյանը ԵՊՀ ռեկտորի հրաժարականի մասին
Մայիսի 24-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին, ասաց. «Ես ցավում եմ, որ Արամ Սիմոնյանն այդ որոշումը շուտ չընդունեց և մի քանի տարով հետ գցեց ԵՊՀ-ն: էն հետընթացը, որ կար ԵՊՀ-ում, ակներև է, և կարծում եմ` մի քիչ էլ խղճի խայթ է ունեցել, որովհետև ակնհայտ է, որ…
Վստահ եմ՝ բոլորիս կյանքում այս օրն անմոռանալի է և կարևոր. Արայիկ Հարությունյան
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է շրջամավարտներին: «Սիրելի՛ շրջանավարտներ, վստահ եմ՝ բոլորիս կյանքում այս օրն անմոռանալի է և կարևոր, որովհետև այն յուրահատուկ ջրբաժան է մանկական ու պատանեկան հիշողությունների և ավելի հասուն կյանքի միջև։ Յուրաքանչյուր շրջանավարտի համար սկսվում է կյանքի նոր և պատասխանատու փուլ, որը պետք է անցնել հանգիստ, խելամիտ և նպատակասլաց քայլերով:…
ԿԳ նախարարը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջաննինիի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում, ուր ընթանում է ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության և Չինաստանի կրթության նախարարության կազմակերպած «Արհեստական բանականություն և կրթություն» միջազգային համաժողովը: Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալը քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ…
Մայր բուհն այսօր մեծ փոփոխությունների իրականացման շեմին է. Արայիկ Հարությունյան
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի հետ կապված. Սիրելի՛ համալսարանականներ, Այսօր լրանում է Երևանի պետական համալսարանը հիմնադրելու որոշման 100 տարին։ Օրվա խորհուրդը մեզ բոլորիս հնարավորություն է տալիս գնահատելու անցած ուղին, իմաստավորելու արվածը և մտորելու անելիքների մասին։ Երևանի պետական համալսարանը մշտապես եղել է քաղաքացի, գիտնական և մասնագետ կերտող…
ԿԳ նախարարը մեկնել է ՉԺՀ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 16-17-ը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և կմասնակցի «Արհեստական բանականություն և կրթություն» խորագրով միջազգային համաժողովին։ Համաժողովը կազմակերպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Չինաստանի կառավարությունը, որին մասնակցելու են տարբեր տարածաշրջանների երկրների կրթության նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, արհեստական բանականության արդյունաբերության առաջնորդներ, ՄԱԿ-ի կառույցների ավագ ներկայացուցիչներ։ Համաժողովի նպատակն է…
Խրախուսեք, որ Ձեր երեխաները օգտվեն թանգարաններ այցելելու իրենց տրված տոմսակներից. Արայիկ Հարությունյան
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և ուսուցիչներին ու ծնողներին հորդորել, որ երեխաներին հնարավորություն տան հաղորդակցվել արվեստի հետ: «Սիրելի´ ուսուցիչներ, տնօրեններ և ծնողներ, որպեսզի Ձեր երեխաները հնարավորություն ստանան շփվելու արվեստի հետ, անպայման աջակցեք, որ կարողանան գրանցվել և գնալ թատրոն ու համերգասրահ: Խրախուսե՛ք նաև, որ օգտվեն թանգարաններ և պատկերասրահներ այցելելու իրենց տրված…
Առավելագույնը պետք է արվի, որ կրթական ոլորտն աջակցի բանակին. Արայիկ Հարությունյան
Մայիսի 9-ին՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով բանակ-կրթական ոլորտ կապին, ասաց, որ պետք է արվի առավելագույնը, որ կրթական ոլորտն աջակցի բանակին: «Այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, միտված են բանակն ուժեղացնելու: Թե´ դպրոցից, թե´ բուհերից, թե´ միջին մասնագիտական հաստատություններից բանակ գնացողները պետք է լավ գիտելիք ունենան: Նախնական մասնագիտականները նախկինում…