fbpx
Կրթություն

Քննության ընթացքում պետք չէ ավելորդ խստությամբ լարվածություն մտցնել. Արայիկ Հարությունյան

Այսօր՝ հունիսի 11-ին, Հայաստանի 14 քննական կենտրոններում մեկնարկել են ֆիզիկայի միասնական քննությունները: Այս առարկայից քննություն է հանձնում 1332 շրջանավարտ:

Թիվ 189 ավագ դպրոցում քննության մեկնարկին ներկա է եղել նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Ըստ նախարարի՝ իրավիճակը հանգիստ է: «Մեր տարիներին լարվածությունն ավելի մեծ էր, իսկ հիմա շրջանավարտները ավելի հանգիստ էին, ոնց որ ավելի ինքնավստահ են: Ես հարցուփորձ արեցի, լավ պատրաստված են: Վստահ եմ, որ լավ գիտելիքներով եկել են քննությանը, մեծ մասը պոլիտեխնկական համալսարանի դիմորդներ են»:

Նախարարը հավելեց. «Ուրախ եմ, որ աղջիկներն էլ են շատ, ինչը տարեցտարի երևում է, որ սեռական գործոնով պայամանավորված, դիմորդների թիվը փոխվում է, դա լավ է, որ աղջիկներն ավելի շատ են տեխնիկական գիտությունների դիմում, և Հայաստանն այդ առումով IT ոլորտում առաջատարներից է: Ավելի քան 30 տոկոս իգական սեռի աշխատողներ ունենք ոլորտում, իսկ աշխարհում միջինը 10-12 տոկոս է»,:

Ինչ վերաբերում է խստությանը, ապա նախարարը նշեց, որ խստություն պետք չէ, պետք է պարզապես դիմորդներին իրենց իրավունքներն ու պարտականությունները բացատրել, այլ ոչ թե ավելորդ խստությամբ լարվածություն մտցնել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ