կեղծ հայտարարագիր
Եթե Ալեն Սիմոնյանը շարունակի խոսել այս հռետորաբանությամբ, ներողություն խնդրողը ինքը կլինի․ Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը արձագանքել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։ Իոաննիսյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ալեն Սիմոնյանը առավոտյան ապացուցեց, որ ինքը կեղծ հայտարարագիր է ներկայացրել ոչ միայն Էթիկայի հանձնաժողով, այլև ԿԸՀ: Ավելին, իր ունեցվածքի մասին ասածն ու հայտարարագրում գրվածը, կրկին, հակասում է իրար: Հ.Գ. Եթե ԱԺ փոխխոսնակը շարունակի խոսել…
Ինձ ուղղված ապօրինի հարստացման մեղադրանքն անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը հերքում է պահանջում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած հոդվածին։ Սիմոնյանի հրապարակումը ներկայացնում ենք ստորև․ ««Fip.am» կայքը «հետաքննություն» է հրապարակել, որում ես փաստացի մեղադրվում եմ մոտ 10 հազար դոլարի ապօրինի հարստացման մեջ։ Միանգամից ցանկանում եմ հայտնել, որ սա հերթական անհեթեթ լուրն է, որը դրվում է շրջանառության մեջ։ Հոդվածում տեղ…


