կենցաղային գազ
Իտալիայում կենցաղային գազի պայթյունի հետևանքով բնակելի տուն է փլուզվել
Իտալիայի հյուսիսում՝ Գորիցիա քաղաքի կենտրոնում, կենցաղային գազի պայթյունի հետևանքով բնակելի երկհարկանի տուն է փլուզվել, փրկարարները որոնում են փլատակներում մնացած երեք մարդու, հայտնել են տեղի հրշեջ ծառայությունից: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամերին։ Շենքում, որն ամբողջովին փլուզվել է, եղել է երեք բնակարան, որոնցից մեկը դատարկ էր: Միջադեպի պատճառները պարզվում են:
Խոշոր հրդեհ Բանգլադեշում․ զոհվել է մոտ 70 մարդ
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհը 69 մարդու կյանք է խլել։ Կրակը բռնկվել է 4 հարկանի բնակելի շենքերից մեկում։ Պատճառ կարող էր հանդիսացած լինել կենցաղային գազի պայթյունը։ Այս մասին հայտնում է Channel News Asia-ն։ Զոհերի թիվը կարող է ավելանալ։ Նշվում է, որ շինությունն օգտագործվել է նաև որպես քիմիական պահեստ։ Հենց դյուրավառ նյութերն էլ…


