կիպրոս
Հայաստանը խորացնում է պաշտպանական համագործակցությունը Կիպրոսի և Հունաստանի հետ
Հայաստանը պաշտպանության ոլորտում ստորագրել է համագործակցության նոր ծրագրեր Կիպրոսի և Հունաստանի հետ՝ ամրապնդելով անվտանգային կապերը։
Կիպրոսը մտավախություն ունի, որ կներքաշվի հույն-թուրքական հակամարտության մեջ
Կիպրոսը մտավախություն ունի, որ կներքաշվի հույն-թուրքական պոտենցիալ հակամարտության մեջ, քանի որ երկրների միջև հռետորաբանությունը սաստկանում է, ասել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոանիս Կասուլիդիսը։ «Մենք մտավախություն ունենք, որ ցանկացած հակամարտություն Էգեյան ծովում ուղղակիորեն կառնչվի մեզ, որովհետև մեզ կօգտագործեն որպես ամենաթույլ տեղ այս ամբողջ պատմության մեջ»,- ասել է Կասուլիդիսը Bloomberg TV-ի հարցազրույցում։ Հաջորդ տարվա ընտրությունների շեմին…
Կիպրոսը դիվանագիտական գրասենյակ կբացի Հայաստանում
Կիպրոսի Հանրապետության հանրային ՌԻԿ հեռուստաընկերության լուրերի գլխավոր թողարկման ընթացքում անդրադարձ է եղել Կիպրոսում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի՝ Կիպրոսի Հանրապետություն կատարած առաջին պաշտոնական այցին, ինչպես նաև հեռուստաընկերության տնօրինության և տնօրենների խորհրդի նախագահ Միխալիս Միխաիլի հետ հանդիպմանը: Այս մասին տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։ «Տեսանյութում նշվում է, որ հեռուստաընկերության տնօրինության և տնօրենների խորհրդի նախագահ Միխալիս Միխաիլի հետ…
Հայաստանի դեսպանը Կիպրոսում անդրադարձել է հայ-կիպրական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված քայլերին
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից հայտնում են, որ մայիսի 11-ին Կիպրոսում աշխատանքային այցելությամբ գտնվող Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելել է Կիպրոսի ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպում է ունեցել Կիպրոսի թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Խորեն Արք. Տողրամաճեանի և Կիպրոսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը դեսպան Տիգրան Մկրտչյանը, ողջունելով ներկաներին ներկայացրել է Կիպրոս…
Ջերմ ու բարեկամական զրույց են ունեցել Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները
Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսը։ Այս մասին Twitter-ում գրել է Կիպրոսի ԱԳՆ մամուլի խոսնակ Դեմետրիս Դեմետրիուն։ Նրա խոսքով՝ ԱԳ նախարարները ջերմ ու բարեկամական զրույց են ունեցել, որի ընթացքում վերահաստատվել է երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակը։ Կիպրոսի արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատել է նաև Կիպրոսի աջակցությունն ու համերաշխությունը հայ ժողովրդին՝…
Կիպրոսի համալսարանը հրավիրում է սովորելու
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ Կիպրոսի համալսարանը հայտարարել է հունարեն ուսուցմամբ բակալավրիատի ծրագրի և կրթաթոշակների մասին: Կառավարության որոշմամբ՝ 7000 ուսանող կօգտվի ուսման վարձի զեղչային համակարգից Հեռավար ուսուցման անցնելու լուրերը սուտ են․ փոխնախարար Նշվում է, որ Համալսարանն օտարերկրացի ուսանողներին տրամադրում է 13 կրթաթոշակային տեղ: Ըստ աղբյուրի՝ կրթաթոշակները նախատեսված են ոչ…
Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետն այցելել է Ծիծեռնակաբերդ
Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Facebook-ի էջից։ Մեծ պատիվ է․ ԱՄՆ կոնգրեսականը ՀՀ պետական շքանշանով է պարգևատրվել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ) Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, խոսքը պայմանավորվածությունների մասին է․ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բայրամովին «Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության ազգային…
Միրզոյանը շնորհավորել է Կիպրոսի նորանշանակ արտգործնախարարին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է կիպրոսցի իր գործընկերոջը՝ Իոաննիս Կասուլիդիսին՝ Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ ղեկավար նշանակվելու կապակցությամբ։ Միրզոյանն իր շնորհավորանքը հրապարակել է Twitter-ում։ ՀՀ ԱԳ նախարար արդյունավետ համագործակցության հույս է հայտնել՝ ի շահ Հայաստանի և Կիպրոսի բարեկամ ժողովուրդների։ My sincere congratulations to good friend of Armenia @IKasoulides on assuming the position of…
Կիպրոսն անվերապահ զորակցում է Հայաստանին․ Անաստասիադեսի հայերեն գրառումը
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հայերեն լեզվով գրառում է կատարել Twitter-ի իր էջում՝ անդրադառնալով իր ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։ Նա նշել է, որ Փաշինյանին է փոխանցել Կիպրոսի անվերապահ զորակցությունը Հայաստանին ու հայ ժողովրդին։ Անաստասիադեսը գրել է, որ Հայաստանն ու Կիպրոսը ունեն սերտ հարաբերություններ, որում անուրանալի է Կիպրոսի հայ համայնքի դերը։ ԵՄ Գերաստիճան Խորհրդաժողովին բարեկամական…
Կիպրոսը ընդունել է հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև
Կիպրոսում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատը դեկտեմբերի 3-ին միաձայն ընդունել է «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» վերտառությամբ բանաձևը: «Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ` պահանջում էի կատար ածել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները, այդ թվում գերիների անհապաղ արձակումը: Միաժամանակ այն կոչ…
Կիպրոսի, Հունաստանի, Իտալիայի և Ֆրանսիայի ԶՈՒ զորավարժություններ են անցկացրել
Չորս երկրի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ ռազմաօդային և ռազմածովային վարժանքներ են անցկացվել Կիպրոսի Լառնակա քաղաքից հարավ գտնվող ծովային շրջանում: Այդ մասին հայտնել է Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբը, փոխանցում է ТАСС-ը։ Զորավարժություններին մասնակցել են ֆրանսիական «Օվերն» և հունական «Կունդուրիոտիս» ֆրեգատները, իտալական «Անդրեա Դորիա» էսկադրային ականակիրը և կիպրական «Ալասիա» պարեկային նավը: Զորավարժություններին ներգրավված ավիատեխնիկայի թվում նշվել…
Պաշտոնապես բացվեց Կիպրոս-Հայաստան բարեկամության այգին
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում նոյեմբերի 10-ին պաշտոնապես բացվել է «Կիպրոս-Հայաստան բարեկամության այգին»։ Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի էջից։ Այգու բացումը նախաձեռնել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, ում այս գործում աջակցել է Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապախարալամբոսը։ Այգու բացմանը ներկա են գտնվել Հունաստանում ՀՀ դեսպանը, Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատի նախագահը, Պաշտպանության նախարարը, Կիպրոսի…
Ալեն Սիմոնյանը հյուրընկալվել է Կիպրոսի նախագահի հանձնակատարին
ՀՀ ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուին: Հանդիպումը կայացել է Սիմոնյանի պատվիրակության այցի եզրափակիչ օրը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի հետ ԱԺ նախագահը հանդիպել է Կիպրոսի ՊՆ նախարարի հետ «Նախագահի հանձնակատարը, ողջունելով հյուրերին, Կիպրոսի նախագահի բարեմաղթանքներն է…
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առթիվ
Հոկտեմբերի 1-ին ՀՀ Կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:…













