Կիպրոս
Եվրոպայի ներդրումային բանկը դադարեցնում է Թուրքիայի վարկավորումը. Reuters
Եվրոպայի ներդրումային բանկը (ԵՆԲ) մինչև տարեվերջ դադարեցնում է վարկերի տրամադրումը Թուրքիային՝ Անկարայի կողմից Կիպրոսի ափի մոտ երկրաբանական-հետախուզական աշխատանքների իրականացման պատճառով: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, հաղորդել է Reuters գործակալությունը: «Ինչպես Եվրամիության բանկը, ԵՆԲ-ն հետևում է Եվրամիության հանձնարարականներին և մինչև տարեվերջ սահմանափակիչ մոտեցում կկիրառի նոր վարկային գործառնությունների նկատմամբ»,- մեջբերում է գործակալությունը բանկի ներկայացուցչի խոսքը: Նշվում է,…
Կիպրոսն ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը
ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ ևս մեկ երկիր է ավարտել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: «Կիպրոսն ամբողջությամբ ավարտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը և այդ մասին հուլիսի 19-ին տեղեկացրել Եվրոպական միության խորհրդին»,- գրել է նա: https://www.facebook.com/photo.php?fbid=10156039513477434&set=a.10152536710577434&type=3&theater
ԵՄ պատժամիջոցները չեն ազդի մեր երկրի գործողությունների վրա․ Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցները չեն ազդի Միջերկրական ծովի արևելյան մասում գազի արդյունահանման հետ կապված նրա գործունեության վրա: «Երեկ ԵՄ խորհրդի կողմից ընդունված որոշումները չեն ազդի Միջերկրական ծովի արևելյան մասում ածխաջրածնի արդյունահանման աշխատանքները շարունակելու մեր երկրի վճռականության վրա», -ասվում է հայտարարությունում: Թուրքիայի ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ երկիրը մտադիր է ավելի ակտիվացնել գազի…
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ
Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները որոշել են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ: Պատճառը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքներն են։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ։ Բրյուսելը դադարեցրել է երկխոսությունը Անկարայի հետ և կրճատել 2020 թվականի համար նախատեսված օգնության ծավալը։ Թուրքիայի կողմից իրականացվող երկրահետախուզական անօրինական գործունեության լույսի ներքո ԵՄ խորհուրդը որոշել է դադարեցնել…
Բեռլինը կոչ է արել Թուրքիային դադարեցնել գործողությունները Կիպրոսի ափամերձ գոտում
Պաշտոնական Բեռլինը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին դադարեցնել Կիպրոսի ափերի մոտ իրականացվող գազի արդյունահանմանն ուղղված գործողությունները: Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռայներ Բրոյլը: «Մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել Միջերկրական ծովի արևելյան հատվածում իրականացվող երկրաբանական աշխատանքները: Այս հակամարտությունը կարող է հանգուցալուծվել բացառապես բանակցությունների միջոցով», – նշել է Գերմանիայի ԱԳՆ…
ԵՄ-ն դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը
ԵՄ-ն դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը: Խնդիրն այն է, որ Անկարան Կիպրոսի տարածքում իրականացնում է երկրաբանահետախուզական աշխատանքներ: Այս մասին հաղորդում է Reuters-ը: «Քանի որ շարունակվում են անօրինական երկրաբանա-հետախուզական աշխատանքները, ԵՄ-ն ստիպված է անժամկետ դադարեցնել օդային տրանսպորտի հարցով համընդգրկուն համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: Դրանից բացի` ԵՄ-ն առաջարկում է կրճատել Թուրքիայի ֆինանսական…
ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի՝ Կիպրոսի ԲՏԳ նոր հորատում իրականացնելու փորձի վերաբերյալ
Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ: Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին և կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) բոլոր գործողությունները, հարգել Կիպրոսի…
Անկարան 42 գերմանական տանկ է տեղափոխել Կիպրոսի օկուպացված հատված. BHMA
Գաղտնի գործողության ընթացքում Անկարան գերմանական 42 Leopard-2A4 տանկ է տեղափոխել Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի հյուսիսային հատված՝ Կիտրա: Այս մասին հայտնում է հունական To BHMA պորտալը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ տանկերը ռազմամթերքի հետ միասին տեղափոխվել են թուրքական Էդիրնե քաղաքից տրանսպորտային նավով: Տանկերը պատկանում են Էվրոսում Թուրքիայի Առաջին բանակին, որտեղ են պահվում թուրքական բանակի բոլոր տանկերը (գերմանական Leopard 2A4…
Հայաստանը և Կիպրոսը իսկական ընկերներ են. Արարատ Միրզոյանի ելույթը՝ Կիպրոսի խորհրդարանում
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պատիվ ունեցա ելույթ ունենալ Կիպրոսի խորհրդարանում։ Նախապես ասել էին, որ Կիպրոսի խորհրդարանում ծափահարությունները գրեթե արգելված են, և մեծ էր զարմանքս և հուզմունքս, երբ իմ ելույթից հետո դահլիճը ծափահարեց։ Ելույթս՝ որոշ կրճատումներով. “…Արիստոտելը, խոսելով ընկերության մասին, այն դասակարգում էր երեք խմբի՝ հաճույքի ընկերներ, շահի ընկերներ և իսկական…
ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի և Կիպրոսի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ
Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ` ղեկավար Յորղոս Լիլիկասի և տեղակալ Նիկոս Տոռնարիտիսի ղեկավարությամբ: Կիպրական կողմը, ողջունելով ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը, նշել է, որ երկու ժողովուրդների և պետությունների միջև կապերը…
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդիսի հետ
Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 4-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդիսի հետ: Կողմերը վերահաստատել են ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել էլ ավելի գործնական քայլեր կատարել ամրապնդելու կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Նախարար Անգելիդիսն Արարատ Միրզոյանին ներկայացրել է երկու…
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
Հուլիսի 4-ին Նիկոսիայում տեղի է ունեցել պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հանդիպումը: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով պաշտոնական այցի հրավերի համար, ընդգծել է հայ և կիպրացի ժողովուրդների միջև հաստատված փոխըմբռնման ու վստահության մթնոլորտի, դարավոր եղբայրական կապերի, պատմական, մշակութային ընդհանրությունների և…
Մեծ հաճույքով և հպարտությամբ եմ հայտարարում, որ խաղալու եմ Լիմասոլի «ԱԵԼ»-ում․ Գևորգ Ղազարյան
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ուրախ է Կիպրոսի բարձրագույն խմբում հանդես եկող «ԱԵԼ Լիմասոլ» ակումբին միանալու առթիվ: Այս մասին հայ ֆուտբոլիստը հայտարաել է ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով: «Իմ նոր մարտահրավերն է, նոր արկածը. մեծ հաճույքով և հպարտությամբ եմ հայտարարում, որ խաղալու եմ Լիմասոլի «ԱԵԼ»-ում: Վստահ եմ` հիանալի մրցաշրջան է սպասվում: Շնորհակալ եմ…
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունները կմեկնեն Ռուսաստան և Կիպրոս
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով հունիսի 30-ին երկօրյա այցով Մոսկվա կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով երկրորդ միջազգային համաժողովին: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը և ԱԺ «Լուսավոր…













