Կիև
Հնդկաստանի վարչապետը Կիևում է
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Կիև։ Սա Հնդկաստանի կառավարության ղեկավարի առաջին այցն է Ուկրաինա երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ։ Bloomberg-ի տեղեկություններով՝ Մոդիի այցը, որի ընթացքում նախատեսված է հանդիպում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, կարճատև է լինելու՝ ընդամենը մի քանի ժամ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ «Անհամբերությամբ սպասում եմ նախագահ Զելենսկու հետ նախորդ զրույցները շարունակելու հնարավորությանն` ամրապնդելու…
Ըստ Կիևի՝ Կուրսկի մարզի 80 բնակավայր գտնվում է ուկրաինական ուժերի վերահսկողության ներքո
Ուկրաինական կողմը հայտնում է, որ Կուրսկի մարզի տարածքում երկու շաբաթ շարունակվող մարտական գործողությունները հասնում են իրենց նպատակին։ Ըստ Կիևի՝ Կուրսկի մարզի 80 բնակավայր և ավելի քան 1150 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում են ուկրաինական ուժերի վերահսկողության ներքո։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կուրսկի մարզում իրականացվող գործողությունը բուֆերային գոտի ստեղծելու և Մոսկայի ռազմական մեքենան մաշեցնելու…
ՄԱԿ-ի պնդմամբ՝ Կիևի հիվանդանոցին ռուսական հրթիռ էր հարվածել
ՄԱԿ-ի կառույցների նախնական եզրակացության համաձայն երեկ՝ Կիևի մանկական հիվանդանոցին հարվածած հրթիռը ռուսական ծագում ուներ։ Այսօր կայացած հեռավար ասուլիսի ժամանակ այդ մասին է հայտարարել է Ուկրաինայում մարդու իրավունքների վիճակը դիտարկող ՄԱԿ-ի հատուկ առաքելության ղեկավար Դանիել Բելը։ «Դեպքի վայրում արված տեսագրությունների և լուսանկարների վերլուծություն է թույլ է տալիս եզրակացնել, որ մանկական հիվանդանոցը, ամենայն հավանականությամբ, տուժել է հրթիռի…
ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնեցրել են Կիևին 40 միլիարդ եվրոյի օգնությունը
ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնեցրել են Կիևին 40 միլիարդ եվրոյի օգնությունը, այս մասին հայտնում են արևմտյան առաջատար լրատվամիջոցները։ «Ռոյթերզ» գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, նշում է, որ այդ որոշումը նախատեսվում է հաստատել Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը կայանալիք Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի գագաթնաժողովի ժամանակ։ Կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ կոչ էր արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին երկարաժամկետ պարտավորություններ…
Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Կիևին 500 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթի մասին
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Օդեսա կատարած այցի ժամանակ հայտարարել է Ուկրաինային 500 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթի մասին, հայտնել է գերմանական Dpa գործակալությունը։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան ուշադիր հետևում է իր տարածքի խորքում հարվածների մասին հայտարարություններին։ Ըստ Պուտինի՝ ՆԱՏՕ-ն պետք է իրեն հաշիվ տա՝ ինչի հետ են…
Ուկրաինայում գիշերը օդային տագնապ է հայտարարվել
Կիևում պայթյուններ են տեղի ունեցել ռուսական հրթիռային հարձակման հետեւանքով, հակաօդային պաշտպանությունն աշխատում է, հայտնել են Կիևի վարչակազմը և Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, հայտնում է РБК-Украина-ն։ «Օդային հարձակումը շարունակվում է. Մայրաքաղաքում հակաօդային պաշտպանություն է. Մնացեք ապաստարաններում, մինչև օդային հարձակման նախազգուշացումը չվերանա»,– ասվում է հաղորդագրության մեջ։ Իր հերթին Կլիչկոն ասել է, որ մայրաքաղաքում պայթյուններ են տեղի…
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականը այցելել է Կիեւ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանն այցելել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը: Նրա տեղեկություններով՝ Երմակի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Սալիվանը պնդել է, որ ԱՄՆ-ն կկարողանա Ուկրաինային օգնության մեծ փաթեթ տրամադրել։ «Մեր կողմից մենք վստահ ենք, որ կարող ենք դա…
Օգնության նոր փաթեթը Կիևին կբավականացնի մի քանի շաբաթ․ Սպիտակ տուն
Կիևին օգնության նոր փաթեթը կբավարարի ընդամենը մի քանի շաբաթ, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։ «Խոսքը հաստատ ամիսների մասին չէ՝ շաբաթների, գուցե նույնիսկ մի քանի շաբաթվա մասին է։ Դա երկար չի բավականացնի», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Կիևում պայթյուններ են որոտացել
Ուկրաինայի Կիևի մարզում գիշերը պայթյուններ են որոտացել, գործարկվել է հակաօդային պաշտպանության համակարգը (ՀՕՊ)։ Այս մասին հայտնել է Կիևի տարածաշրջանային ռազմական վարչությունը։ «Տարածաշրջանում հակաօդային պաշտպանության ուժեր են գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ներկայում օդային տագնապի ռեժիմ է հայտարարվել երկրի Կիևի, Պոլտավայի, Սումիի, Խարկովի, Խմելնիցկիի և Չերկասիի մարզերում։
Ռուսական կողմը հարվածել է Խերսոնի, Դոնեցկի ուղղությամբ. Կիև
Ռուսական զորքերը հոկտեմբերի 1-ի գիշերը կրկին հարվածել են Խերսոնի շրջանին, հայտնում է Կիևը։ Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Տոլոկոննիկովը փոխանցել է, որ չորս մարդ վիրավորվել է, մեկը փլատակների տակ է։ Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, անցած շաբաթվա ընթացքում տարածաշրջանի վրա 166 ավիառումբ է նետվել: Տոլոկոննիկովը նշել է, որ տարածաշրջանում օդային հարվածների հաճախականության պատճառով մեծ ավերածություններ կան։…
Պենտագոնը պատրաստ է Կիևին տրամադրելու Abrams տանկեր
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են M1 Abrams տանկեր փոխանցել Ուկրաինային: Ըստ տարբեր աղբյուրների՝ դրանց թիվը 30-50 է: Տարբեր են նաև դրանց տրամադրման ժամկետները: Ըստ The Washington Post-ի տվյալների՝ տանկերը «հավանաբար նախատեսված չեն առաջիկա մարտերի համար» և Ուկրաինայի տրամադրության տակ կլինեն ամիսներ, գուցե և մեկ տարի հետո: Anadolu և Politico լրատվական գործակալություններն…
ԱՄՆ-ն Կիևին ևս 125 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի
ԱՄՆ իշխանությունները որոշել են Կիևին ևս 125 միլիոն դոլարի օգնություն տրամադրել՝ վերականգնելու քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ հարձակումներից վնասված էլեկտրացանցերը։ Այս ֆինանսավորումը կկատարվի վերջերս ընդունված «Լրացուցիչ հատկացումներ Ուկրաինային 2023 թվականի համար» օրենքից, ասվում է Պետդեպարտամենտի կայքում: Ֆինանսավորումը կուղղվի անհրաժեշտ արդյունաբերական սարքավորումների ձեռքբերմանը, որպեսզի Ուկրաինայի իշխանություններին հնարավորություն ընձեռվի պահպանել ջրի և ջեռուցման համակարգերը Կիևում և շրջակայքում: Հունվարի…
Կիևում պայթյուններ են որոտացել
Կիևում պայթյուններ են որոտացել, ինչի ֆոնին որոշ Telegram-ալիքներում, մասնավորապես՝ քարոզչական, սկսել են գրել Բելառուսից, իբր, հարձակման մասին, հայտնում է ունիանը: Իրականում մայրաքաղաքում և մարզում պայթյունների ձայները կապված չեն ռազմական գործողությունների հետ։ Իրավիճակը մեկնաբանել է գեներալ-լեյտենանտ, շտաբի պետ, Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Պավլյուկը։ Նա հանգստացրել է ուկրաինացիներին։ «Պայթյունների ձայները, որոնք կարելի էր…
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ժամանել է Կիև
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն այցով ժամանել է Կիև, որտեղ բանակցություններ կվարի իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ: Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցն սկսվել է՝ հանուն Ուկրաինայի զոհված հերոսների հիշատակի պատին ծաղկեպսակ դնելով։ Լեկորնյուն իր այցի ընթացքում աշխատանքային հանդիպում կանցկացնի Ուկրաինայի պաշտպանության նախարարության և Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ֆրանսիայի ռազմական աջակցությունը Կիևին՝ ինչպես…
Գերմանիայում կոչ են արել Կիևին օգնելու երկարատև ռազմավարություն ստեղծել
Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Մարի Ագնես Շտրակ Ցիմերմանը կոչ է արել ստեղծել Ուկրաինային ռազմական օգնության երկարաժամկետ ռազմավարություն: Նա միևնույն ժամանակ ընդունել է այն փաստը, որ Բունդեսվերը (Գերմանիայի զինված ուժերը) վատ է հանդերձված: «Այն փաստը, որ Բունդեսվերը վատ Է հանդերձված և շատ ոլորտներում պետք է բազմաթիվ բացթողումներ լրացնի, գաղտնիք չէ արդեն մեկ տասնամյակ: Բայց շատերը…















