Աշխարհ

ԱՄՆ-ն Կիևին ևս 125 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի

ԱՄՆ իշխանությունները որոշել են Կիևին ևս 125 միլիոն դոլարի օգնություն տրամադրել՝ վերականգնելու քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ հարձակումներից վնասված էլեկտրացանցերը։ Այս ֆինանսավորումը կկատարվի վերջերս ընդունված «Լրացուցիչ հատկացումներ Ուկրաինային 2023 թվականի համար» օրենքից, ասվում է Պետդեպարտամենտի կայքում:

Ֆինանսավորումը կուղղվի անհրաժեշտ արդյունաբերական սարքավորումների ձեռքբերմանը, որպեսզի Ուկրաինայի իշխանություններին հնարավորություն ընձեռվի պահպանել ջրի և ջեռուցման համակարգերը Կիևում և շրջակայքում:

Հունվարի 18-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հայտարարեց, որ վնասվել է հանրապետության էներգետիկ օբյեկտների կեսից ավելին։ Նրա խոսքով՝ երկրին անհրաժեշտ է վերականգնել շուրջ 160 հազար ենթակառուցվածքային օբյեկտներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ