Կիև
Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել հստակ ձևակերպումներով փաստաթղթի նախագիծ․ Պեսկով
Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել հստակ ձևակերպումներով փաստաթղթի նախագիծ. գնդակը Կիևի դաշտում է, Մոսկվան սպասում է պատասխանի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Կիևն անընդհատ շեղվում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից, իր խոսքերից՝ անընդհատ փոխելով դրանք։ Բանակցությունների արդյունավետության առումով դա «շատ վատ հետևանքներ ունի»,- ասել է նա։
Շառլ Միշելը Կիևում է
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Նա այս մասին գրառում է կատարել Twitter-ի իր էջում ու լուսանկար հրապարակել Կիևից։ «Ազատ և դեմոկրատական Եվրոպայի հենց սրտում», – մեկնաբանել է լուսանկարը Միշելը։ In Kyiv today. In the heart of a free and democratic Europe. @ZelenskyyUa pic.twitter.com/7DxTeoxtMc — António Costa (@eucopresident) April 20, 2022
Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային ևս 800 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին
ԱՄՆ նախագահը հայտարարել է Ուկրաինային ևս 800 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու որոշման մասին, այդ թվում՝ 11 Մի-17 ուղղաթիռներ: «Օգնության այս նոր փաթեթը կներառի մեր կողմից արդեն իսկ տրամադրված բարձր արդյունավետության սպառազինությունների համակարգերից և նոր զինատեսակներ, որոնք հարմարեցված են ավելի լայն հարձակմանը, որը, ինչպես մենք ակնկալում ենք, Ռուսաստանը կձեռնարկի Ուկրաինայի արևելքում»,- ասված է Սպիտակ տան…
Զելենսկին օտարերկրյա դիվանագետներին կոչ է արել վերադառնալ Կիև
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օտարերկրյա դիվանագետներին կոչ է արել վերադառնալ Կիև՝ ասելով․ «Ես սպասում եմ ձեզ հետ հանդիպման։ Բոլորի հետ, ովքեր համարձակ են: Վերադարձե՛ք»։ Այս մասին ասել է Վլադիմիր Զելենսկին ասել է տեսաուղերձու, հայտնել է 1tv.ge-ն։ «Կիևցիների հետ Ուկրաինայի մայրաքաղաք են վերադառնում դիվանագիտական ներկայացուցիչները, այլ երկրների դիվանագետները։ Թուրքիայի դեսպանատունը վերադարձել է երեկ։ Լիտվայի դեսպանը վերադարձել…
Քաղաք-գերեզմանի վերածված ուկրաինական Բուչան․ սարսափելի կադրեր են հրապարկվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ աշխարհը ցնցեց Ուկրաինայի Կիևի մարզի ազատագրված Բուչա քաղաքից հրապարակված կադրերը, որոնք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը բնութագրեց որպես՝ «հետապոկալիպտիկ սարսափ ֆիլմից կադրեր»։ Դրանցում երևում էին խաղաղ բնակիչների դիերը փողոցներում, փսերում, տներում և այլն։ Արեստովիչը նշել է, որ զոհերից շատերի ձեռքերը կապված են եղել, իսկ նրանց մարմինների վրա եղել են խոշտանգումների…
Բորիս Ջոնսոնը ծրագրում է այցելել Կիև
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիտարկում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև այցելելու հնարավորությունը։ Այս մասին նա ասել է The Sunday Times-ին։ Ջոնսոնը նշել է, որ այցի նպատակը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին աջակցելն է լինելու։ Բրիտանիայի ղեկավարի խոսքով՝ ինքը «այրվում» է Զելենսկիին ցանկացած ձևով աջակցելու ցանկությունից։ Ջոնսոնն ընդգծել է, որ ռազմավարական, քաղաքական, տնտեսական ու բարոյական տեսանկյուններից շատ…
Ռուսները խրամատավորվում են Կիևի մերձակայքում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ռուսաստանի զինված ուժերը խրամատներ են փորում Կիևից հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ դա երևում է Maxar Technologies-ի կողմից արված արբանյակային լուսանկարներում։ Ըստ աղբյուրի՝ ռուսները խրամատները փորում են իրենց ռազմական տեխնիկայի շուրջ, որոնք ունեն պաշտպանիշ նշանակություն այդ նույն տեխնիկայի համար։ Իրադարձությունները ծավալվում են Օզերայի և Անտոնով ավիաբազայի մերձակայքում։
Լուսանկարներ՝ ավիահարվածների ենթարկված Կիևից և այլ քաղաքներից․ կան զոհեր
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ ժամեր առաջ ռուս զինվորականները մի քանի հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին։ Նշվում է, որ երկուշաբթի առավոտյան արկը հարվածել է մայրաքաղաք Կիևի Օբոլոնսկի թաղամասի ինը հարկանի շենքին, տուժել է նաև Ռիվնի հեռուստաաշտարակը։ Տուժածների որոնողական աշխատանքներ են ընթանում։ Առնվազն երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ։ Ըստ…
WP. Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա. ժամանակագրություն և իրադարձություններ
Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա բերել է մահ ու ավերածություններ ամբողջ երկրում։ Ուկրաինացիների համար կյանքը ընդմիշտ փոխվել է։ Միլիոնավոր մարդիկ լքել են իրենց հայրենիքը, մյուսները որոշել են մնալ և կռվել՝ անկախ իրենց ռազմական փորձից: Այս մասին գրում է Վաշինգտոն Փոստը։ 2022 թվականի փետրվարի 22-ին սկսեց իրականացվել ներխուժումը։ Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ սկսում են իրականացնել…
Զելենսկին Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար է նշանակել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար է նշանակել պրոֆեսիոնալ զինվորականի՝ գեներալ Նիկոլայ Ժիրնովին: «Վիտալի Կլիչկոն կմնա Կիևի քաղաքապետ, նա կունենա պատասխանատվության իր ոլորտը»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում: Զելենսկու խոսքով՝ Կիևի պաշտպանությունը կլինի քաղաքապետի և ռազմական վարչակազմի ղեկավարի ընդհանուր աշխատանքը:
Կիևում դիվերսիոն խմբեր են վնասազերծվել․ Կլիչկո
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն խոսել է Կիևում տիրող իրավիճակից։ Նա նշել է, որ փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը բախումներն ու փոխհրաձգությունը շարունակվել է, որի արդյունքում վնասազերծվել են դիվերսանտների մի քանի խմբեր։ Կլիչկոն ասել է նաև գերի վերցված դիվերսանտների մասին։ Կլիչկոն հիշեցրել է, որ Կիևում պարետային ժամ է՝ քաղաքացիների անվտագությունից ելնելով ու հորդորել է…
Կիևը և մայրաքաղաքի շուրջ առանցքային քաղաքները մեր բանակի վերահսկողության տակ են․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել տեսաուղերձով՝ նշելով․ «Մենք դիմակայում և հաջողությամբ հետ ենք մղում ռուսական կողմի հարձակումները. մարտերը շարունակվում են երկրի տարբեր քաղաքներում և շրջաններում։ «Կիևը և մայրաքաղաքի շուրջ առանցքային քաղաքները մեր բանակի վերահսկողության տակ են: Մենք գիտենք, որ պաշտպանում ենք մեր երկիրն ու հողը, մեր երեխաների ապագան»։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ռուսական ուժերը…
Գիշերը ծանր մարտեր են եղել Կիևում․ այն շարունակում է մնալ Ուկրաինայի վերահսկողության ներքո
Այս գիշեր ծանր մարտեր են տեղի ունեցել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։ Գիշերը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես նաև Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ու մի շարք պաշտոնյաներ նշում էին, որ այդ գիշերը շատ ծանր է լինելու ու ռուսական զորքը վճռական գրոհ է իրականացնելու․ պետք է դիմակայել և թույլ չտալ, որ Կիևն ընկնի։ Այսպիսով, հայտնի է, որ ամբողջ…
Կիևում Ուկրաինայի ԶՈՒ-ը խոցել էլ սեփական Սու-27 կործանիչը
Կիևում Ուկրաինայի ԶՈՒ-ը խոցել էլ սեփական Սու-27 կործանիչը։ Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրը։ «Անցած գիշեր Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Սու-27 կործանիչը օդային պարեկային առաջադրանքներ է կատարել Կիևի վրա: Սխալմամբ Կիևի մերձակայքում տեղակայված ուկրաինական հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերից մեկի կողմից ճանաչվել է որպես թիրախ և կանոնավոր հարձակվել դրա վրա»,- հայտնել է աղբյուրը:
Ռուսաստանի նպատակը Զելենսկիին ոչնչացնելն է․ Պոդոլյակ
Ռուսական հատուկ գործողության միակ նպատակը Կիև մտնելն ու Ուկրաինայի ղեկավարությանը և անձամբ Վլադիմիր Զելենսկիին սպանելն է։ Այսպիսի տեսակետ է հայտնել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Նա ասել է, որ նախագահը շարունակում է մնալ Կիևում, որովհետև պետք է ցույց տա, թե ինչ է իրենից ներկայացնում ուկրաինացի ժողովրդի տոկունությունը։














