Կլաար

  • Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպմանը` նշելով. «Ոգևորող են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի և 1991 թ. Ալմա Աթայի համաձայնագրի ու իրավաբանական փաստաթղթերի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին նորությունները: ԵՄ-ն լիովին աջակցում է Երևանի և Բաքվի բանակցությունների գործընթացին՝ համապարփակ…

    ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին` համապարփակ կարգավորման նպատակով. Կլաար
  • Սահմանին կրակոցների մասին ցանկացած հաղորդագրություն անհանգստացնող է։ «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով բրյուսելյան հանդիպման ֆոնին սահմանային լարվածությանը: Արդյո՞ք հրադադարի խախտումները Բաքվի պատասխանն են Հայաստան-ԵՄ խորացող հարաբերությունների, Կլաարը չգիտի, սակայն նշում է՝ ԵՄ-ն ուզում է տեսնել իրական, բովանդակային բանակցություններ, որոնք կհանգեցնեն խաղաղության պայմանագրին, սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններին, հաղորդակցությունների բացմանը։…

    ԵՄ-ն ուզում է տեսնել բովանդակային բանակցություններ, որոնք կհանգեցնեն խաղաղության պայմանագրին․ Կլաար
  • Վրաստանում և Հարավային Կովկասում ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է Հայաստանում ԵՄ առաքելության հաղորդագրությանն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին «արտառոց տեղաշարժեր չեն նկատվել»։ «Հաճելի է ստանալ Հայաստանում ԵՄ առաքելության հաստատումը, որ զինվորականների արտառոց տեղաշարժեր չեն նկատվել։ Սա է առաքելության նպատակը՝ ապահովել ավելի մեծ թափանցիկություն և վստահություն ձևավորել: Մենք նախկինի պես բաց ենք…

    Հաճելի է ստանալ ՀՀ-ում ԵՄ առաքելության հաղորդագրությունը. Կլաար
  • Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում դրական է գնահատել Անկարա կատարայ այցը: «Բրյուսել եմ վերադարձել երեկ Անկարա կատարած հաջող այցից հետո։ Քննարկվել են ԵՄ-ի և Թուրքիայի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերում են Հարավային Կովկասի տարածաշրջանին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղութան գործընթացին»,-գրել է Տոյվո Կլաարը:

    Անկարայում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. Կլաար
  • Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում Բրյուսելը իրական քայլերի է սպասում: «Ներկայումս մենք կարծում ենք, որ Երևանից հետաքրքրություն կա, Բաքվից էլ հայտարարություններ ենք լսում: Անկեղծ ասած, հայտարարություններ կան, բայց մենք իրական քայլերի ենք սպասում»,- ասել է Կլաարը։

    Հայաստան-Ադրբեջան գործընթացում Բրյուսելն իրական քայլերի է սպասում. Կլաար
  • Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումներին: «10 օր առաջ տեղի ունեցած մահացու միջադեպից հետո շփման գծի և միջազգային սահմանի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումների մասին վերջին հաղորդագրությունները մտահոգության տեղիք են տալիս։ ԵՄ-ն խստորեն զսպվածության կոչ է անում՝ կանխելու ցանկացած հետագա էսկալացիան։ Բռնությունն ու…

    Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումները մտահոգիչ են. Կլաար
  • Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից արված հայտարարության կապակցությամբ։ «Ի գիտություն ենք ընդունել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից 2023 թվականի մարտի 9-ին սոցիալական ցանցերում արված գրառումը: Այդուհանդերձ, ավելի վաղ՝ մարտի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Լաչինի միջանցքի…

    ԵՄ հատուկ ներկայացուցիչն ակնհայտորեն անտեսում է Լաչինում տեղի ունեցող իրադարձությունների ընդհանուր ենթատեքստը․ ԱՀ ԱԳՆ
  • Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել. «Վերադարձել եմ տարածաշրջան` Մյունխենում ղեկավարների հանդիպումների արդյունքով խորհրդակցություններ անցկացնելու համար: Սկսում եմ Երևանից: Առավոտյան սպասում եմ լավ հանդիպումների»:

    Վերադարձել եմ տարածաշրջան. սկսում եմ Երեւանից. Կլաար
  • Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը համարում է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա պատմական է: Նա իր տեսակետը հայտնել է Twitter–ում: «ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա պատմական է, որ հաջորդում է կարիքի մեջ գտնվող հարևանին օգնելու Հայաստանի որոշմանը: Հուսանք՝ հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումների մեկնարկ է տրվում»,– գրել է…

    Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա պատմական է. Կլաար
  • Թուրքիայում նման մեծ ողբերգության պայմաններում հուսադրող է տեսնել Հայաստանի աջակցությունը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Թուրքիայում տեղի ունեցած նման մեծ ողբերգության պայմաններում ոգեւորիչ է տեսնել իր հարեւան Հայաստանի ցուցաբերած աջակցությունը եւ դրա ստեղծած դրական արձագանքը», – գրել է նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ…

    Թուրքիայում նման մեծ ողբերգության պայմաններում Հայաստանի աջակցությունը տեսնելը ուրախալի է. Կլաար
  • Եվրամիությունն ակտիվորեն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ՝ հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ստամբուլում կայացած TRT World Forum-ի ժամանակ: Ըստ Կլաարի՝ կա խաղաղության իրական ցանկություն և դրան հասնելու հնարավորություն, սակայն 30 տարվա հակամարտությունից հետո վստահություն ստեղծելը բարդ է, ուստի ԵՄ-ն պետք…

    ԵՄ-ն ակտիվորեն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման ուղղությամբ. Կլաար
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումներին, ինչպես նաև ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր: Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք. Փաշինյանը՝ ՀՀ, ՌԴ և…

    Փաշինյանը և Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր
  • Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ամփոփել է նոյեմբերի 25-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը: Թվիրթերի իր միկրոբլոգում արած գրառման մեջ նա բարձր է գնահատել բանակցությունների անցկացման՝ ԵՄ առաջարկած ձևաչափին Ալիևի հավատարմությունը: Կլաարի գնահատմամբ` դեռ չլուծված շատ խնդիրներ կան: Նա կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք դրսևորել՝…

    Կլաարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն և քաղաքական կամք դրսևորել
  • Երեկ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կարևոր հանդիպում է տեղի ունեցել։ Նման կարծիք է հայտնել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Ուրախալի է, որ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներգրավված են երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առարկայական գործընթացում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կլաարը։

    Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կարևոր հանդիպում է տեղի ունեցել. Կլաար
  • Այսօր ինձ ուղարկվել են մի քանի տեսանյութներ, որոնք, ըստ երևույթին, ցույց են տալիս ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները: Այս մասին, այսօր Թվիթերում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ շեշտելով՝ դրանք պետք է հետաքննվեն, և իրական հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն: «Հակամարտությունը երկու կողմերում էլ խորը վերքեր է թողել,…

    Կլաարը ադրբեջանցիների դեմ կատարված ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին տեսանյութ է ստացել