Վրաստանում և Հարավային Կովկասում ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է Հայաստանում ԵՄ առաքելության հաղորդագրությանն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին «արտառոց տեղաշարժեր չեն նկատվել»։
«Հաճելի է ստանալ Հայաստանում ԵՄ առաքելության հաստատումը, որ զինվորականների արտառոց տեղաշարժեր չեն նկատվել։ Սա է առաքելության նպատակը՝ ապահովել ավելի մեծ թափանցիկություն և վստահություն ձևավորել: Մենք նախկինի պես բաց ենք Ադրբեջանի իշխանությունների հետ ավելի ակտիվ փոխգործակցության համար»,- նշել է Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում և կիսվել առաքելության գրառմամբ: