ԿԽՄԿ
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին
ԿԽՄԿ ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին այցելել են Ադրբեջանում պահվող հայերին՝ գնահատելով նրանց պայմանները և առողջական վիճակը։
Բաքուն ցանկանում է փակել Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի գրասենյակները Բաքվում
Ադրբեջանը, ըստ տեղեկությունների, ձգտում է դադարեցնել Կարմիր խաչի և ՄԱԿ-ի գործակալությունների գործունեությունը Բաքվում՝ մեղադրելով լրտեսության և կոռուպցիայի մեջ։
ԼՂ հակամարտության հետևանքով անհետ կորածների թիվը մոտ 5000 է․ ԿԽՄԿ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորածների թիվը մոտենում է 5,000-ին, որոնցից շուրջ 1,000-ը հայեր են։ Այս տվյալները տրամադրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որը ավելի քան 30 տարի աշխատում է տարածաշրջանում այս խնդրով։ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ անհետ կորած անձանց ճակատագրի պարզումը ԿԽՄԿ-ի հիմնական առաջնահերթություններից…
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու անձ: Այս մասին տեղեկությունը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Ըստ տեղեկության նրանք ամուսիններ են՝ Սամվել Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը: Այդ անձիք Հայաստան են տեղափոխել նրանց իսկ ցանկությամբ: Ըստ Ամատունու՝ Լեռնային Ղարաբաղում այս ընթացքում տարբեր հարցերով աջակցում…
Օկուպացված Արցախում շարունակում է մնալ մի քանի տասնյակ հայ․ ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքային խմբերը Լեռնային Ղարաբաղում շարունակում են այցելել այնտեղ մնացած հայ ընտանիքներին՝ արձագանքելով նրանց կարիքներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրել է, որ դժվար է մնացած հայերի կոնկրետ վիճակագրություն ասել, սակայն խոսքը մի քանի տասնյակ հայերի մասին է։ «Երբ Ղարաբաղից հայերի մեծ մասը տեղափոխվեց Հայաստան, մեր թիմերը տեղում…
Օկուպացված Արցախում մնացած որոշ մարդիկ փոխադրամիջոց են խնդրում՝ հեռանալու համար. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով թե ինչպես են իրականացվում օկուպացված Արցախում մնացած սակավաթիվ բնակիչների որոնումները։ Նշվում է, որ որոնողական աշխատանքների արդյունքում նոր անձանց են գտնում: «Փոքր թվով մարդիկ մնում են իրենց տներում կա՛մ իրենց ընտրությամբ, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել հեռանալ: Ոմանց անհրաժեշտ է բժշկական օգնություն, սնունդ և ջուր: Մյուսները օգնություն…
Արցախում վիրավորում ստացած մարդիկ օգնության կարիք ունեն, համայնքները տեղահանվել են, հարազատները կորցրել են միմյանց. ԿԽՄԿ
Սեպտեմբերի 22-ին ԿԽՄԿ-ն տարհանել է վերջին ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված ինը քաղաքացու: Թեև սեպտեմբերի 20-ին զինադադար է հայտարարվել, ռազմական գործողությունները թողել են զգալի հետևանքներ: Համայնքները տեղահանվել են, հարազատները կորցրել են միմյանց հետ կապը, իսկ ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված մարդիկ դեռ օգնության կարիք ունեն։ Այս մասին հայտնում են ԿԽՄԿ-ից: Սեպտեմբերի 18-ին ԿԽՄԿ-ն առաջին անգամ կազմակերպել է…
Հնարավորինս շուտ կայցելենք Վագիֆ Խաչատրյանին. ԿԽՄԿ
ԿԽՄԿ-ն հայտարարում է՝ հնարավորինս շուտ կայցելեն Վագիֆ Խաչատրյանին։ Այդ մասին ասված է միջազգային կազմակերպության Թվիթերի միկրոբլոգում։ «Բուժառուների տեղափոխումը կարևոր նշանակություն ունի խոցելի բնակչության համար: Մենք կապի մեջ ենք Վագիֆ Խաչատրյանի ընտանիքի հետ։ Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ որոշում կայացնողներին հարգել մեր խիստ մարդասիրական առաքելությունը»,- նշված է գրառման մեջ։ Դրան նախորդող գրառմամբ ԿԽՄԿ-ն հայտնել էր, որ…
ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից ևս 3 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բուժհաստատություններ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ, որոնցից երկուսը ուռուցքային հիվանդություններով և մեկը՝ վիրահատություն պահանջող ախտաբանությամբ, այսօր՝ հունվարի 31-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային…
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները հունվարին այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց։ Տեղեկությունը 1lurer-ին հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Ադրբեջանում մինչ այս պահը պահվում է 33 անձ:
ԿԽՄԿ միջնորդությամբ այսօր 19 մարդ է Արցախից տեղափոխվել Հայաստան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից եկել Հայաստան՝ ընտանիքներին վերամիավորվելու համար։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից այսօր 2 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բժշկական կենտրոններ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երկու հիվանդ՝ «Հղիություն I, 34 շաբաթական, արգանդի միոմա, վիճակ ստամոքսի մասնահատումից հետո, տարիքավոր առաջնածին, ճարպակալում IV աստիճան» և «Ողնաշարի L4-L5 միջողային սկավառակի ճողվածք՝ ցավային համախտանիշով» ախտորոշումներով, այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված…
ԿԽՄԿ միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել բժշկական օգնության կարիք ունեցող երեք անձ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել անհապաղ բժշկական օգնության կարիք ունեցող երեք անձ: Այս մասին «Լուրերին» տեղեկացրել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Արցախը Հայաստանին կապող ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակումից ի վեր Կարմիր խաչի միջոցով Հայաստան է տեղափոխվել բուժօգնության կարիք ունեցող 18 անձ:
Արցախից երկու հիվանդ ԿԽՄԿ միջնորդությամբ տեղափոխվել են ՀՀ բուժկենտրոններ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երկու հիվանդներ՝ «Ուղեղիկի աջ կիսագնդի ծավալային գոյացություն, գլխուղեղի այտուց, օգլուզիոն հիդրոցեֆալիա» և «Աչքի անոթային թաղանթի չարորակ գոյացություն՝ մելանոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին Արցախի բժիշկների հսկողության տակ։ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և…
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից այսօր 3 ծանր հիվանդներ են տեղափոխվել Հայաստանի բժշկական կենտրոններ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բուժում ստացող երեք հիվանդներ՝ «թոքային արյունահոսություն, արտերիովենոզ մալֆորմացիա», «պլևրայի մետաստատիկ ախտահարում, ձախակողմյան հիդրոթորաքս, թոքի աբսցես», և «խոլեդոխոլիթիազ․ լյարդային անբավարարություն» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում են ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի…











