ԿԽՄԿ
ԿԽՄԿ-ն աջակցություն է ցուցաբերել Ստեփանակերտում ապաստանած 221 ընտանիքի
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը վերջերս աջակցել է հակամարտության սրացման հետևանքով անօթևան մնացած և Ստեփանակերտի 12 հյուրանոցներում, համալսարանական հանրակացարանում և տարեցների տուն-ինտերնատում ժամանակավոր ապաստանած 221 ընտանիքի: Ըստ հայտնաբերած կարիքների՝ նշված ընտանիքների յուրաքանչյուր անդամ (741 անձ) ԿԽՄԿ-ից ստացել է սննդի ծանրոց և հիգիենայի պարագաներ: Բացի այդ, տրամադրվել է 104 խոհանոցային պարագա…
ԿԽՄԿ-ն շինարարական նյութեր է տրամադրել՝ Արցախում 500 տների վերանորոգման համար
Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության մեր գործընկերները շինարարական նյութեր են տրամադրել 500 տների վերանորոգման համար, որոնք վնասվել են հակամարտության սրման պատճառով։ Դրա հետ մեկտեղ, դպրոցներին, մանկապարտեզներին և ջրային համակարգերի կառավարման մարմիններին հատկացնում են գեներատորներ՝ անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու համար»։ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/248862286754559?__cft__%5B0%5D=AZX-CSJZbMoZV4E_Pc9FF4cF_hLZK18mehxOpyWfuQ9FfxhRm0DOeG_NNVPXFIGnLzH57Z1rvxpHwTztYVZlj2d2WEZtCPsUnbcJgXxnDNMEbPNixy77tJ7uk4AKU2LfcJgIWeYGyXzbhkd_qor9CeBN&__tn__=%2CO%2CP-R
Մայիլյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Նոյեմբերի 24-ին ընդունել եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի գլխավորությամբ։ Հանդիպմանը քննարկել ենք Արցախի Հանրապետության դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման վերաբերյալ…
ԿԽՄԿ-ն լրացուցիչ 400-500 աշխատակից կուղարկի ԼՂ
Կարմիր խաղի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը հայտարարել է, որ կառույցը մտադիր է լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Մաուրերը հայտնել է նաև, որ 4,5 անգամ ավելանալու է կազմակերպության բյուջեն ու ԿԽՄԿ-ն 4 անգամ ավելացնելու է իր ներկայությունը ԼՂ-ում։
Մինչև ուշ երեկո անհայտ կործաների որոնման աշխատանքները շարունակվել են․ ՊՆ
Նոյեմբերի 17-ին, մինչև ուշ երեկո, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների աջակցությամբ, Մարտունիի և Շուշիի ուղղություններում շարունակվել են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները։ Ռազմական գործողությունների անցկացման վայրերում որոնողական աշխատանքները շարունակվում են` ներառելով նոր, ավելի ընդգրկուն տարածքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
Պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է մարդասիրական նպատակներով արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով հայտարարված կրակի դադարեցման և ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման…
ՊԲ հրամանատարն ընդունել է ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարին
Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Բերտրան Լամոնին, հայտնում են ԱՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախում ԿԽՄԿ առաքելությանը վերաբերող հարցերի շուրջ: Բերտրան Լամոն գոհունակություն է հայտնել պաշտպանության նախարարության ու ԿԽՄԿ գրասենյակի միջև…
Մայիլյանն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավարին
Հուլիսի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Բերտրան Լամոնին, հայտնում են ԱՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում Բերտրան Լամոնը արտաքին գործերի նախարարին է ներկայացրել առաջիկայում ԿԽՄԿ կողմից իրականացվելիք ծրագրերը։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության գործունեությանը…
ԿԽՄԿ-ն Արցախում աջակցում է կորոնավիրուսի դեմ պայքարող կառույցներին
Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը շարունակում է աջակցել այն կառույցներին, որոնք գտնվում են COVID-19- ի դեմ պայքարի առաջնագծում: Համավարակի կանխարգելման և վերահսկման նպատակով, հուլիսի 8-22 ընկած ժամանակահատվածում, ԿԽՄԿ-ն 13 բուժհաստատության, այդ թվում՝ հիվանդանոցներին, Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնին, շտապօգնության ծառայությանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն է տրամադրել ախտահանիչ…
Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
Հուլիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության համագործակցության ընթացիկ հարցերին, օրակարգային միջոցառումներին, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններին…
Դավիթ Տոնոյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի ճակատագրերը, կարևորվել է Երևանում և Բաքվում ԿԽՄԿ գրասենյակների համակարգված գործունեությունը՝ նրանց հետ կանոնավոր տեսակցությունների և ընտանիքների հետ…
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները սեպտեմբերին այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ազատազրկված հայերին և ադրբեջանցիներին: Այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը: Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն hամաձայն իր առաքելության` ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և հնարավորություն ընձեռի կապ ապահովել նրանց…
Հուսամ՝ ԿԽՄԿ աջակցությամբ կերաշխավորվի մեր զինծառայողի իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում․ Արցախի ՄԻՊ
«Ողջունելի է, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին»,- այս մասին գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ «Հուսամ՝ նրանց աջակցությամբ կերաշխավորվի մեր զինծառայողի իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում: Տեղեկացնեմ, որ այս թեմայով ես պարբերական կապի մեջ եմ ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դյուքրուեի հետ՝ փոխանցելով իմ…
Կարմիր խաչի աջակցությամբ իրականացվել է մեկ հայի ու ադրբեջանցու հայրենադարձում
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է վերադարձվել 2017թ. հունիսի 20-ին Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը, հայտնում են ԿԽՄԿ երևանյան գրասենյակից։ «Հունիսի 28-ին ԿԽՄԿ աջակցությամբ տեղի է ունեցել մեկ հայի ու մեկ ադրբեջանցու հայրենադարձում։ Գործողությունը տեղի է ունեցել իշխանությունների համաձայնությամբ»,- հայտնել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ Հայաստանից Ադրբեջան է…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին: Փոխվարչապետը ողջունել է հյուրին և կարևորել ԿԽՄԿ կողմից Հայաստանում իրականացրած մարդասիրական գործունեությունը՝ համարելով հանդիպումը լավ առիթ համագործակցության վերաբերյալ կարևոր հարցերի քննարկման համար: Քլեր Մեյթրոն փոխվարչապետին ներկայացրել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գործունեության հիմնական նպատակները և ուղղությունները, խոսել սահմանամերձ բնակավայրերում բարեփոխումներ…















