Մայիլյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը

Ամենադիտվածներ

soc_989388

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Նոյեմբերի 24-ին ընդունել եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի գլխավորությամբ։

Հանդիպմանը քննարկել ենք Արցախի Հանրապետության դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման վերաբերյալ մի շարք հարցեր։ Այս համատեքստում կարևորել եմ վերոնշյալ ուղղություններով աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը։

Հանդիպման ավարտին Պասկալ Հունդը տեղեկացրել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի կողմից հանրապետության պետական կառույցների հետ համագործակցությամբ քաղաքացիական բնակչությանը տրամադրվող մարդասիրական աջակցության մասին՝ նրանց հրատապ կարիքները հոգալու նպատակով»։

https://www.facebook.com/MasisMayilian/posts/3571622709573571?__cft__%5B0%5D=AZXcnCUo8fVq36kLMyxkUh-BDNCG94YKdMgKzqGpzK3TYtQKZLAxF3wJGzLlFIN1-m8nlglPc3YJ-mHKtbeBGV-eP2szME1T6UV1G79DjWaxk5YjBVRBUuKBDOAwAOelUlj1-kM8j3vhDHd7X0t9YfQf&__tn__=%2CO%2CP-R

Հեղինակ:Լեռ Կամսար
Խմբագիր:Ազատ TV Խմբագրություն
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ