կծնվի երեխա
Կծնվի Մարկ Ցուկենբերգի 3-րդ երեխան
Ամերիկացի ծրագրավորող, Meta ընկերության հիմնադիր Մարկ Ցուկենբերգն ու կինը`Պրիսցիլա Չանը սպասում են իրենց 3-րդ երեխային: Այս մասին սոցիալական ցանցերի իր էջերում հայտնել է գործարարը: «Լիքը սեր: Ուրախ եմ հայտնել, որ Մաքսիմն ու Ավգուստը եկող տարի փոքրիկ քույրիկ կունենան», – իր և կնոջ լուսանկարին կից գրել է Ցուկենբերգը՝ առանց կնոջ վիճակի մասին տեղեկություններ հայտնելու:

