Կոլոննա
ԵՄ արտաքին գործերի խորհուրդը պետք է հաստատի իր աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Կոլոննա
Այսօր Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհուրդը քննարկելու Է նաև Ադրբեջանում և Հայաստանում տիրող իրավիճակը: Նիստից առաջ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այդ խնդրին՝ նշելով. «Կարևոր է, որ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը վերահաստատի իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը` ամրապնդելով Եվրամիության դիտորդական առաքելության ամրապնդման և Խաղաղության եվրոպական հիմնադրամի…
Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ շրջանակներում կպահանջի արցախահայերի վերադարձի մասին բանաձև ընդունել. Կոլոննա
ՄԱԿ անվտանգության խորհրդի շրջանակներում Ֆրանսիան կպահանջի բանաձև ընդունել ԼՂ հայերի վերադարձի մասին: Այս մասին Սենատում ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան: «Ադրբեջանը պլանավորել և կազմակերպել է ԼՂ-ից ավելի քան 100 000 հայերի ելքը: Այս ծանր հանցագործությունը չի կարող անպատասխան մնալ: Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով: Բաքուն պետք…
ՌԴ-ն պիտի լուծեր ՀՀ և Ադրբեջանի միջև առկա հարցերը, նա իր պարտավորությունը չի կատարել. Կոլոննա
Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները 2020 համաձայնության շրջանակներում: Նման տեսակետ է հայտնել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Երևանում` լրագրողների հետ հանդիպմանը: «ՌԴ-ն պիտի ապահովեր, որ հնարավոր լիներ քաղաքական լուծում ստանալ, լուծեր առկա հարցերը Ադրբեջանի և ՀՀ միջև, դա իր պարտավորությունն էր, նա իր պարտավորությունը չի կատարել»,- ասել է նա:
Ֆրանսիան կաջակցի ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը. Կոլոննա
Հայաստանի սահմանին շարունակվում է եվրոպացի դիտորդների առաքելությունը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան: Նա ընդգծել է, որ Ֆրանսիան կաջակցի Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը: Փարիզը երկկողմանի նախաձեռնություններ կձեռնարկի Երևանի հետ, ինչպես նաև ՄԱԿ-ում և ԵՄ շրջանակներում։ Կոլոննան խոստացել է նաև, որ Ֆրանսիան միջոցներ կուղարկի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական ռազմական գործողությունից տուժածներին…
Ֆրանսիան պատրաստ է հրատապ օգնության միջոցներ ուղարկել ԼՂ. Կոլոննա
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան X-ի իր էջում գրառմամբ հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է հրատապ օգնության միջոցներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ: «ԼԵռնային Ղարաբաղ. իմ բոլոր մտքերն այսօր երեկոյան վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են։ Ֆրանսիան պատրաստ է արտակարգ միջոցներ ուղարկել: Ադրբեջանը պետք է ապահովի մարդասիրական օգնության անհապաղ մուտքը»,- գրել է նա:
Բլինքենի հետ հայտարարել ենք Արցախի հայերի իրավունքները հարգելու մեր հանձնառության մասին. Կոլոննա
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման մասին: «Մենք ևս մեկ անգամ հայտարարել ենք Ուկրաինային մեր լիակատար աջակցության և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները հարգելու մեր հանձնառության մասին»,- նշել է Կոլոննան:
Մենք պահանջում ենք ադրբեջանական զինված ուժերի վերադարձը ելման դիրքեր․ Կոլոննա
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի տարածքում Ադրբեջանի հետ սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին: «Փարիզն աջակցություն է հայտնում Հայաստանին, որի տարածքային ամբողջականությունը խախտվել է: Ֆրանսիան պատրաստակամ է կայունացնելու իրավիճակը, մենք պահանջում ենք ադրբեջանական զինված ուժերի վերադարձը ելման դիրքեր»,- ընդգծել է նախարարը:
Կոլոննան անդրադարձել է Ռուսաստանը մեկուսացնելու փորձերին
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան անդրադարձել է Ռուսաստանը մեկուսացնելու փորձերին: «Ռուսաստանի մեկուսացումը կլինի ամենավատ քաղաքականությունը։ Շատ կարևոր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապի ուղիներ պահպանելը»,- ասել է նախարարը France Inter ռադիոկայանի եթերում։ Կոլոննան հիշեցրել է, որ շփումների պահպանումը հնարավորություն է տվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ առաքելություն ուղարկել Զապորոժիեի ԱԷԿ։ «Երկխոսությունն օգնում է արդյունքի հասնել։ Կգա…





