կոչ է արել
Եվրախորհրդարանը կոչ է արել Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանից
Եվրախորհրդարանն ընդունել է արտաքին քաղաքականության և Եվրամիության անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ բանաձևերը: Դրանցով եվրապատգամավորները Եվրամիությանը կոչ են անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, պատրաստ լինել թիրախավորված և անհատական պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած…
Բորելը կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել Նավալնիի մահվան կապակցությամբ
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ռուսաստանից պահանջել է թույլ տալ Ալեքսեյ Նավալնիի մահվան «անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն» իրականացնել՝ չնայած Մոսկվայի պնդումներին, որ դա Ռուսաստանի ներքին խնդիրն է։ «Ռուսաստանը պետք է թույլ տա, որ անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն անցկացվի Նավալնիի հանկարծակի մահվան հանգամանքների վերաբերյալ»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵՄ խորհրդի…
Զելենսկին Ստոլտենբերգին կոչ է արել շտապ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ գումարել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել շտապ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհուրդ գումարել։ Կառույցը ստեղծվել է հուլիսին Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում։ «Ես դիմել եմ Ենսին՝ առաջարկելով անհապաղ գումարել այս խորհուրդը՝ ճգնաժամի վերաբերյալ համապատասխան խորհրդակցությունների համար։ Այդ հանդիպումը տեղի կունենա մոտ օրերս։ Մենք կարող ենք հաղթահարել անվտանգության ճգնաժամը Սև ծովում»,-…
Կանադան Ադրբեջանին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, պատասխանելով Համայնքների պալատի պատգամավոր Ջինա Յիփի հարցին, կոչ է արել Ադրբեջանին՝ բացել Լաչինի միջանցքը և ազատ արձակել հայ ռազմագերիներին: «Կանադայի հայ համայնքի անդամներն անհանգստացած են Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությամբ և Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: Արդեն 100 օրից ավել շրջափակված է Լաչինի միջանցքը, խորանում է հումանիտար ճգնաժամը, և Լեռնային…
Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը և կրկնապատկել Հայաստանի հետ խաղաղ բանակցության ջանքերը
Տեղի է ունեցել հեռախոսազրույց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը կոմերցիոն երթևեկության համար: Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է…
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով: «Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում չլուծված հարցերը լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել քաղաքացիական բնակչության վրա անբարենպաստ հումանիտար ազդեցությունից»,- նշված է գրասենյակի՝ Twitter-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:
Սալիվանը կոչ է արել լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
ԱՄՆ-ն մտահոգված է Լաչինի միջանցքով տեղաշարժի արգելքներով և կոչ է անում լիարժեք վերականգնել տեղաշարժը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Հիքմեթ Հաջիևի հետ դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած հեռախոսազրույցների արդյունքներով: «Ազգային անվտանգության հարցերով…
Քենիան կոչ է արել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինի միջանցքի երկայնքով
Քենիան խորապես մտահոգված է այն տեղեկություններով, որոնք ստացվել են Լաչինի միջանցքի արգելափակման շարունակման վերաբերյալ։ Քենիան երկու կողմերին կոչ է անում նվազեցնել առկա լարվածությունը և համագործակցել՝ ապահովելու համար միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունը և անվտանգությունը՝ նախկինում ձեռք բերված համաձայնություններին համապատասխան։ Այս մասին հայտարարել է Քենիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ նիստում, որի ընթացքում քննարկվում էր իրավիճակը Լաչինի միջանցքում։ «Ընդգծում…
ԱՄՆ-ը ամերիկացիներին կոչ է արել շտապ հեռանալ Ուկրաինայից
ԱՄՆ-ը կոչ է արել ամերիկացիներին շտապ հեռանալ Ուկրաինայից։ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Ռուսաստանը առաջիկա օրերին քաղաքացիական ենթակառուցվածքին հարվածելու ջանքեր է գործադրում։ ԱՄՆ-ի դեսպանությունը ամերիկյան քաղաքացիներին խորհուրդ է տվել վերգետնյա տրանսպորտով հեռանալ Ուկրաինայից։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է, որ իրավիճակն Ուկրաինայում կայուն չէ և կարող է վատանալ առանց նախազգուշացման։
Ճապոնիան Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել երկրի տարածքը
Ճապոնիան Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել երկրի տարածքը: Այդ մասին հայտնել են Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին և կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն: «Այս տարածաշրջանում իրավիճակը շատ փխրուն է։ Շատ երկրներ շարունակում են դիվանագիտական ջանքերը, բայց հավանականություն կա, որ իրավիճակը կարող է կտրուկ փոխվել»,- նշել է Ճապոնիայի ԱԳ նախարարը:
Հունաստանը Թուրքիային կոչ է արել հրաժարվել Աթենքի դեմ պատերազմի սպառնալիքից
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը երկրի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի անդամների հետ ճեպազրույցի ժամանակ Թուրքիային կոչ է արել հրաժարվել Աթենքի դեմ պատերազմի սպառնալիքից, փոխանցում են հունական լրատվամիջոցները: Նրա խոսքով՝ Հունաստանի կառավարությունը բաց է միջազգային և ծովային իրավունքի շրջանակներում մայրցամաքային շելֆին և բացառիկ տնտեսական գոտուն վերաբերող վեճի շուրջ Թուրքիայի հետ երկխոսության համար: «Երկխոսության հաջողության ակնհայտ պայմանը Թուրքիայի հրաժարումն…











