կոռուպցիա
Սա կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի անընդունակությունն է. Քաղաքացու որոշում կուսակցություն
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում «Պատերազմից հետո` երկու տարի անց, տարբեր նախագծերով ներկայացվում է բանակի բարեփոխումների հայեցակարգը։ Դրանից առաջինը` բանակի ղեկավարման համակարգի փոփոխությունն էր, որով բանակի ղեկավարման ինքնավար համակարգը դրվեց քաղաքական ուղղակի կառավարման տակ՝ պատճառաբանելով, որ հիմա վարչակազմը ուղղակի պատասխանատվություն է կրելու բանակի համար և փաստեցին, որ մինչ այդ իրենք…
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ են հայտնաբերվել. Դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ից ստացված փաստաթղթերի և տեղեկատվության, 2021թ. հոկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նշված ՓԲԸ-ում կատարված ստուգման արդունքների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է նշված ՓԲԸ-ում առանձին շինարարական, շինմոնտաժային և վերանորոգման և այլ պայմանագրային պարտավորությունների կատարման՝…
Չարաշահումներ Մասիսի ԲԿ-ում․ մեղադրանք է առաջադրվել նախկին տնօրենին ու ևս 5 անձի
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ վեց անձի, այդ թվում՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրենին, մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նախարար Փիլոյանին…
Փաշինյանը՝ ԱԻ նախարար Փիլոյանի ձերբակալության մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ նաև ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի վերաբերյալ քրեական գործին։ Վարչապետը նշեց, որ այդ մասին խոսում է ցավով։ Նա նշեց, որ չպետք է որևէ կերպ խախտել անմեղության կանխավարկածը, բայց իրենք հանրայնորեն ստանձնել են՝ զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ քաղաքականությունը ու կարևոր է, որ այդ դիրքորոշումը հետևողականորեն, սկզբունքորեն…
Կոռուպցիայի անկյունաքարը ցածր աշխատավարձն է․ Փաշինյանը խոսեց իրավական համակարգում աշխատավարձերի բարձրացումից
Այսօր կայացավ Կառավարության հերթական նիստը։ Դրա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձերի բարձրացման թեման արդեն դրվել է շրջանառության մեջ։ Վարչապետն ասաց, որ աշխատավարձեր են լինելու ընդհանուր դատական համակարգում։ Նա նշեց, որ օրակարգում է նաև դատախազների և քննիչների աշխատավարձերի բարձրացումը։ Փաշինյանն ընդգծեց, որ կոռուպցիայի անկյունաքարը պետական պաշտոնյայի ցածր…
Ամենամեծ ռիսկը կոռումպացված ընդդիմություն է․ Այվազյան
Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է երկրում իրավիճակի փոփոխությունների հնարավորությունից և նշել ամենամեծ ռիսկը։ Երկօրյա էսկալացիայի սցենարները, նպաստող գործոնները, հետագա վտանգները և դասերը Հայտնի է, թե երբ և որտեղ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը «Երբ քաղաքացիական հանրույթը սկսի պատասխան պահանջել գերիների խնդրով և դիրքերի կահավորված չլինելու մեղավորներին ու պատասխանատուներին, բանակի…
ԱԱԾ-ն կոռուպցիոն սխեմա է բացահայտել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առանձին աշխատակիցների ներգրավմամբ գործել է կոռուպցիոն սխեմա, որի շրջանակներում, գնումների գործընթացում հաղթող ճանաչված շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներից պաշտոնատար անձինք պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք-գումարներ։ Այս…
Կաշառքի դեպքեր՝ Գյումրու համայնքապետարանում․ ԱԱԾ-ի բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալը, նախնական համաձայնության գալով քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետի հետ, Գյումրի համայնքի բնակչի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում…
Ձերբակալվել են ՊԵԿ-ի 4 պաշտոնյաներ․ նրանք կաշառք են վերցրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարի համատեքստում իրականացրած տարաբնույթ և տակտիկապես համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետը, նախնական համաձայնության գալով նույն բաժնի 2 օպերլիազորների հետ, միավորելով իրենց ջանքերը, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել հարկային վարչարարություն և ապահովել…
Ոստիկանությունը հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունն են բացահայտել: «Ոստիկանները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ կաբելային և ինտերնետային հեռարձակման ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության հիմնադիրը, կազմակերպության հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները չվճարելու դիտավորությամբ, իր հետ փոխկապակցված անձանց անվամբ…
Արդարադատության նախարարն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է դատաիրավական և այլ բարեփոխումներ
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունը և ընդգծել, որ արդարադատության բարեփոխումների օրակարգում Միացյալ Նահանգները Հայաստանի առանցքային գործընկերներից է։ Դեսպան Թրեյսին Նախարարության հետ համագործակցությունը որակել է գերազանց, զրույցի ընթացքում կարևորել է նաև պարեկային ծառայության գործունեությունը…
Կառավարությունը խոստանում է անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ
ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում ՀՀ կառավարությունն արձանգրում է, որ կոռուպցիան շարունակում է մարտահրավեր լինել իրավական, անվտանգ, տնտեսապես զարգացած, ժողովրդավարական պետության կայացման համար։ Նշվում է, որ կառավարությունը վճռական է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ անզիջում պայքար մղելու կոռուպցիայի դեմ՝ վերջնականապես արմատախիլ անելով կոռուպցիոն բոլոր դրսևորումները։ Ակնկալվում է հնարավորինս սեղմ ժամկետում ամբողջ ծավալով գործարկել Հակակոռուպցիոն կոմիտեն…
ՊԵԿ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են վերցրել․ ԱԱԾ
Օգոստոսի 2-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ բացահայտվել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք։ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության ու տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային…
Հափշտակվել է շուրջ 42 մլն դրամ․ կոռուպցիոն հանցագործություններ Շիրակում
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ, բացահայտել են Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և Գյումրու համայնքապետարանի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում պաշտոնեական կեղծիքներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 41.800.000 ՀՀ դրամ…
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ
Հուլիսի 13-ին ՀՀ վարչապետի կայքը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ամերիկյան կողմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ` ընդգծելով ՀՀ կառավարության…