Փաշինյանը՝ ԱԻ նախարար Փիլոյանի ձերբակալության մասին

Ամենադիտվածներ

Փաշինյանը՝ ԱԻ նախարար Փիլոյանի ձերբակալության մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ նաև ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի վերաբերյալ քրեական գործին։

Վարչապետը նշեց, որ այդ մասին խոսում է ցավով։

Նա նշեց, որ չպետք է որևէ կերպ խախտել անմեղության կանխավարկածը, բայց իրենք հանրայնորեն ստանձնել են՝ զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ քաղաքականությունը ու կարևոր է, որ այդ դիրքորոշումը հետևողականորեն, սկզբունքորեն պահվեն։

Փաշինյանը, միևնույն ժամանակ, ընդգծեց, որ սա դեռ ոչինչ չի նշանակում ու դեռևս պետք է տեղի ունենա նախաքննություն, գոործը գնա դատարան և միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով կարելի կլինի եզրակացություն անել։

Հիշեցնենք, որ Փիլոյանին արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել մի քանի դրվագով ու դատարան միջնորդություն է ուղարկվել՝ նրան կալանավորելու համար։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ