Կորանավիրուս
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 365 նոր դեպք
Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 365 նոր դեպք, ապաքինվել են ևս 539-ը։ Այս մասին հայտնում է կառավարական Stopcov.ge հատուկ կայքը։ Նշվում է, որ առայսօր Վրաստանում արձանագրվել է COVID-19-ի 267311 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 260266-ը։ Մինչ այս երկրում հիվանդությունից մահացել են 3399 պացիենտներ։
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
Փետրվարի 2-ին կատարվել է 94 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են, հայտնում են Արցախի առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման…
Հայաստանը և Ռուսաստանը կսկսեն փորձնական նախագիծ՝ փոխանակելով ժամանող ուղևորների կորոնավիրուսի թեստերի արդյունքները
Հայաստանը և Ռուսաստանը կսկսեն փորձնական նախագիծ՝ փոխանակելով ժամանող ուղևորների կորոնավիրուսի թեստերի արդյունքները։ Հայաստանում և Ռուսաստանում հավատարմագրված լաբորատորիաների կողմից թեստավորման բացասական պատասխանի դեպքում անձի մուտքը մյուս երկիր կթույլատրվի։ Լաբորատորիաների թեստավորման պատասխանները կփոխանցվեն երկու երկրների սահմանային անցակետերին թվային պլատֆորմի միջոցով, որի ստեղծման աշխատանքները մոտենում են ավարտին։ Աշխատանքային մակարդակում այս պայմանավորվածության ձեռքբերման մասին Sputnik Արմենիային հայտնել է Հայաստանի…
Դիմումներն ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով․ ԱԻՆ
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված, քաղաքացիների միջև կենդանի շփումը նվազեցնելու նպատակով մարտի 18-ից աշխատում է փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային տարբերակով, տեղեկացնում են ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նախարարությունը քաղաքացիներին Խնդրում է գրությունները, դիմումները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեներին. mes@mes.am, info@mes.am Իսկ հարցերի դեպքում զանգահարել շուրջօրյա գործող 911 և 112 հեռախոսահամարներին:
Նախագահ Սարգսյանը՝ կորոնավիրուսի հաղթահարման վերաբերյալ վեբինարին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Մտքերի գագաթնաժողով»-ի («Summit of Minds») կազմակերպիչ «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Քվանտային առաջնորդությունը համավարակի ժամանակ» թեմայով հեռավար վեբինարին: «Ինչ է սպասվում և ինչպես լավագույնս հաղթահարել այն» խորագրով վեբինարների շարքը նախաձեռնել է «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն՝ հայտնի առաջնորդների, հեղինակավոր վերլուծաբանների կարծիքները լսելու, փորձագիտական միջավայրում նոր կորոնավիրուսի…