Կորեա
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ու Յուն-Գընին (Woo Yoon-keun)՝ առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց դեսպան Ու Յուն-Գընին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-կորեական հարաբերությունների առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ ծավալած գործունեության համար: Ավետ Ադոնցը հաջողություն մաղթեց դեսպանին իր հետագա գործունեության մեջ: Կորեայի դեսպանը համոզմունք…
ԿԺԴՀ-ի բնակիչներն ապրիլի 15-ին նշում են Արևի օրը՝ երկրի գլխավոր ազգային տոնը՝ ժողովրդական հանրապետության հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան օրվա 107-րդ տարեդարձը: Վաղ առավոտյան Փհենյանում և հանրապետության մյուս քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ ուղղություն են վերցրել դեպի հուշահամալիրներ՝ մասնակցելու հանդիսավոր արարողություններին: ԿԺԴՀ-ի մայրաքաղաքում գլխավոր իրադարձությունները տեղի են ունենում Մանսուդե բլրին՝ որտեղ կանգնեցված են Կիմ Իր Սենի…
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտնում Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը: Կիմ Չեն Ընի վերընտրությունը Երկրի պետական իշխանության բարձրագույն գործադիր մարմնի նախագահի պաշտոնում տեղի է ունեցել 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում: Նստաշրջանի ընթացքում նշանակվել է նաև Հյուսիսային Կորեայի նոր վարչապետը: Պակ Պոն Ջուի…