Կորնել Իոնեսկի
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է վերջինիս առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ հավելելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ռումինիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխգործակցությանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կորնել Իոնեսկուն նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-ռումինական հարաբերությունների…
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ ակնկալում է ակտիվ աշխատանք հայ-ռումինական հարաբերությունների սերտացման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Հանրապետության նախագահն ու նորանշանակ դեսպանը խոսել են երկու երկրների միջև տնտեսական կապերի…