ԿորոնաՎակ

  • ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր ստացել է կորոնավիրուսի դեմ չինական «ԿորոնաՎակ» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Այս մասին Նազարյանը գրառում է կատարել Facebook-ում։ «Բարեկամներ, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության ԿորոնաՎակ (CoronaVac) պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ չինական այս պատվաստանյութի կիրառումը, այն ճանաչել է անվտանգ ու արդյունավետ։ Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը»,-…

    Լենա Նազարյանը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը
  • Հայաստանում կորոնավիրուսի դեմ արդեն մոտ 26 հազար պատվաստում է կատարվել: Մեզ հասանելի 3 պատվաստանյութերը՝ «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Կորոնավակ», ներարկվում են ոչ միայն պոլիկլինիկաներում, այլև շարժական կայաններում։ Երևանում՝ 9, մարզերում՝ 4, այդպիսի խմբեր են աշխատում։ Պարզապես պետք է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով, բուժզննում անցնել ու ստանալ Covid-19-ի դեմ համապատասխան դեղաչափը։ Մանրամասները՝ կառավարության ներկայացրած տեսանյութում։ https://www.facebook.com/armgovernment/videos/1152498415227249

    Հայաստանում կորոնավիրուսի դեմ արդեն մոտ 26 հազար քաղաքացի է պատվաստվել
  • Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայի բուժանձնակազմն այսօր «Կորոնավակ» պատվաստանյութով պատվաստել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան 100-ից ավելի աշխատակիցների: Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի Facebook-ի էջի։ «COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին, Հայաստանի և մեր երկրում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար»: https://www.facebook.com/sglmc/posts/1556575117884177

    Չինաստանի դեսպանատան աշխատակիցները պատվաստվել են կորոնավակ պատվաստանյութով
  • Այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ստացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության ԿորոնաՎակ (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Այս մասին տեղեկանում ենք Նազարյանի Facebook-ի էջից։ ««ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի ռիսկի խմբի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար: Կիրառվում է երկու դեղաչափով` յուրաքանչյուրը 0,5 մլ: Երկրորդ դեղաչափն…

    Լենա Նազարյանը պատվաստվել է չինական պատվաստանյութով