Կուրսկ
Ուկրաինական պատերազմ․ Դաշինքների փոփոխություն և առաջնագծեր, մինչ Զելենսկին ԱՄՆ-ի աջակցություն է փնտրում Սաուդյան Արաբիայում
Մինչ Զելենսկին ԱՄՆ-ի նոր աջակցություն է փնտրում Սաուդյան Արաբիայում, Ուկրաինայում պատերազմը տեսնում է դաշինքների փոփոխություն և լարված մարտեր առանցքային շրջաններում։ Ստացե՛ք վերջին թարմացումները։
Զելենսկին քննադատում է Արևմուտքին թույլ արձագանքի և ինֆորմացիոն արտահոսքի համար
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննադատել է Արևմուտքի արձագանքը Ռուսաստանի կողմից Հյուսիսային Կորեայի զինվորականների ներգրավման հարցում: Ռեյկյավիկում կայացած Հյուսիսային խորհրդի գագաթնաժողովի ժամանակ նախագահը նշել է, որ միջազգային հանրության արձագանքը բավականաչափ ուժեղ չէ: Պենտագոնի տվյալներով, Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել շուրջ 10,000 զինծառայող: Նրանցից մի մասն արդեն տեղակայված է ուկրաինական սահմանի մոտ գտնվող Կուրսկի շրջանում: ՆԱՏՕ-ն նույնպես…
Ուկրաինայի հարձակումը Կուրսկի վրա օրինական է. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը համապատասխանում է Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքին։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Ռուսաստանն ավելի քան 900 օր է, ինչ նվաճողական պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ: «Ռուս զինվորները, տանկերն ու հենակետերը միջազգային իրավունքի համաձայն օրինական թիրախներ են: Եվ, ըստ միջազգային իրավունքի, այդ…
Կուրսկում ավելի քան 133 հազար մարդ է տարհանվել. նահանգապետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռավար խորհրդակցություն է անցկացրել Ուկրաինային սահմանամերձ մարզերի ղեկավարների ու կառավարության որոշ անդամների հետ։ Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը, ներկայացնելով իրավիճակը, ասել է․ – «Օպերատիվ շտաբի որոշմամբ տարհանման գոտում ընդգրկվել են Կուրսկի մարզի 8 շրջաններ՝ 152 հազար 566 բնակչությամբ։ Այսօրվա դրությամբ 133 հազար 190 մարդ դուրս է եկել, մնացել են 19…
ՄԱԿ-ը Կուրսկի մարզ փորձագետների խումբ կուղարկի
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը պատրաստ է միջազգային փորձագետների խումբ ուղարկել Կուրսկի մարզ, որտեղ ներկայում ռազմական գործողություններ են ընթանում։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի տեղակալ Նադա ալ Նաշիֆը՝ դրա համար անհրաժեշտություն համարելով գրասենյակի աշխատակիցների մուտքը Կուրսկի մարզ։ «Մենք չենք օգտագործում երրորդ կողմերի տեղեկատվությունը, քանի որ ունենք հատուկ մոտեցում: Ունենալով տեղում…
Ըստ Կիևի՝ Կուրսկի մարզի 80 բնակավայր գտնվում է ուկրաինական ուժերի վերահսկողության ներքո
Ուկրաինական կողմը հայտնում է, որ Կուրսկի մարզի տարածքում երկու շաբաթ շարունակվող մարտական գործողությունները հասնում են իրենց նպատակին։ Ըստ Կիևի՝ Կուրսկի մարզի 80 բնակավայր և ավելի քան 1150 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում են ուկրաինական ուժերի վերահսկողության ներքո։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կուրսկի մարզում իրականացվող գործողությունը բուֆերային գոտի ստեղծելու և Մոսկայի ռազմական մեքենան մաշեցնելու…
Կուրսկում ուկրաինացիները զինվորական հրամանատարության գրասենյակ է հիմնել
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին զեկուցել է ՌԴ Կուրսկի մարզում՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում, զինվորական հրամանատարության գրասենյակ հիմնելու մասին: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։ Սիրսկին նշել է, որ Սուջայում և երեք այլ բնակավայրերում ավարտվել է հակառակորդի ուժերի որոնումը և ոչնչացումը։ Նշվում է, որ զինվորական հրամանատարության գրասենյակի ղեկավար…
Կուրսկի մարզում իրավիճակը մնում է լարված
ՌԴ Կուրսկի մարզում օրվա մեջ երրորդ անգամ օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել։ Այս մասին «Տելեգրամ»-ի ալիքում հայտնել է Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։ «Եթե դուք տանն եք, ապա պետք է պատսպարվեք առանց պատուհանների ու ամուր պատերով տարածքում՝ միջանցքում, լոգարանում, խորդանոցում։ Եթե դրսում եք գտնվում, ապա մտեք մոտակա շենք կամ համապատասխան ապաստարան»,- գրել է նա։
Կուրսկի շրջանի 74 բնակավայր գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Զելենսկի
Կուրսկի շրջանի 74 բնակավայր գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Ուկրաինայի հաջորդ քայլերի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահը: «Չնայած բարդ ու ինտենսիվ մարտերին, ուկրաինական ուժերը շարունակում են առաջ շարժվել Կուրսկի շրջանում»,-ասել Է Վլադիմիր Զելենսկին։
Կուրսկի օդանավակայանում անօդաչու սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել
Անօդաչու թռչող սարքը հարձակվել է Կուրսկի շրջանի օդանավակայանի վրա՝ Telegram-ի ալիքում հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը: «Կուրսկի օդանավակայանի շրջանում անօդաչու սարքի հարձակման հետևանքով նավթահանող սարք է այրվել։ Տուժածներ չկան։ Հրդեհը տեղայնացված է։ Բոլոր հատուկ ծառայություններն աշխատում են տեղում»,- նշել է պաշտոնյան: Նշվում է նաև, որ Կուրսկի օդանավակայանում հրդեհի վայր է ուղարկվել երեք հրշեջ գնացք։ Բռնկվել…
Երևանից Մոսկվա թռիչքները տեղի կունենան օգոստոսի 2-ին և 8-ին
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտնում է, որ ըստ արտերկրից Ռուսաստանի Դաշնություն Ռուսաստանի քաղաքացիների տեղափոխման նախնական ժամանակացույցի՝ Երևանից Մոսկվա թռիչքները տեղի կունենան օգոստոսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 17:50-ին, իսկ օգոստոսի 8-ին՝ տեղական ժամանակով 15:50-ին։ «Դիվանագիտական առաքելությունում պարզաբանել են, որ չվերթներից կարող են օգտվել Մոսկվայի, Բելգորոդի, Բրայանսկի, Վլադիմիրի, Վոլոգոդսկի, Վորոնեժի, Իվանովսկի, Կոստրոմայի, Կուրսկի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Օրլովի, Պենզայի,…










