fbpx
Քաղաքականություն

Երևանից Մոսկվա թռիչքները տեղի կունենան օգոստոսի 2-ին և 8-ին

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտնում է, որ ըստ արտերկրից Ռուսաստանի Դաշնություն Ռուսաստանի քաղաքացիների տեղափոխման նախնական ժամանակացույցի՝ Երևանից Մոսկվա թռիչքները տեղի կունենան օգոստոսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 17:50-ին, իսկ օգոստոսի 8-ին՝ տեղական ժամանակով 15:50-ին։

«Դիվանագիտական ​​առաքելությունում պարզաբանել են, որ չվերթներից կարող են օգտվել Մոսկվայի, Բելգորոդի, Բրայանսկի, Վլադիմիրի, Վոլոգոդսկի, Վորոնեժի, Իվանովսկի, Կոստրոմայի, Կուրսկի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Օրլովի, Պենզայի, Ռյազանի, Տամբովի, Տվերի, Տուլայի, Յարոսլավլի մարզերի բնակիչները:

Թռիչքի համար անհրաժեշտ է գրանցվել պետական ​​ծառայությունների կայքում: Օդանավում տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կազմվելու են գրանցման հիման վրա»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/embassyru.am/photos/a.736584419718931/3492820877428591/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ