կստեղծվի

  • ՏՏ անվտանգության եւ կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն կստեղծվի

    ՏՏ անվտանգության եւ կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն կստեղծվի

    Տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանն անկախ դարձնելու համար կստեղծվի «Տեղեկատվական անվտանգության եւ կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն»: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստի ժամանակ: Կենտրոնը, համագործակցելով տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմնի հետ, կիրականացնի պետական մարմիններում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի եւ տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգության ապահովման նորմերի մշակումը, համապատասխան մեթոդական ուղեցույցների կազմումը։ Ինչպես նաեւ կկազմակերպի մասնագիտական…

  • Կստեղծվի նորարարական գաղափարների գեներացման կենտրոն

    Կստեղծվի նորարարական գաղափարների գեներացման կենտրոն

    Կառավարությունը որոշել է ՀՀ սեփականությունը հանդիսացող Երևանի Կենտրոն համայնքի Արշակունյաց պողոտայի 4 հասցեում գտնվող տարածքը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ազգային կամուրջ» ենթակառուցվածքների հզորացման և մարդկային ներուժի զարգացում» ՀԿ-ին: Կազմակերպության նպատակն է զարգացնել ու փորձարկել գիտակրթական ծրագրեր և ուսուցման նորարարական մոդելներ, ստեղծել «Նորարարական գաղափարների գեներացման կենտրոն» շնորհալի երեխաների և երիտասարդների համար: Բացի այդ,…

  • Արծվանիստ համայնքում կստեղծվի 300-400 նոր աշխատատեղ

    Արծվանիստ համայնքում կստեղծվի 300-400 նոր աշխատատեղ

    Կառավարությունը փոփոխություններով և լրացումներով նախատեսում է Գեղարքունիքի մարզի Արծվանիստի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 69,28 հա հողամասը թույլատրել մասնավորեցման: Մասնավորեցման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ «ԱԿ ՖԵՐՄԱ» ՍՊԸ-ն ցանկություն է հայտնել համայնքում իրականացնել շուրջ 15 մլրդ դրամի ներդրումային ծրագիր՝ խոշոր անասնապահական, կաթնապրանքային համալիր կառուցելու համար։ Կստեղծվի 300-400 նոր աշխատատեղ։ Գործադիրն ընդունել է «Նվիրաբերությամբ գույք հանձնելու…

  • Զվարթնոցում, Լոռի բերդում և Բջնիի ամրոցում կանաչ անկյուններ կստեղծվեն

    Զվարթնոցում, Լոռի բերդում և Բջնիի ամրոցում կանաչ անկյուններ կստեղծվեն

    Զվարթնոցում, Լոռի բերդում և Բջնիի ամրոցում կանաչ անկյուններ կստեղծվեն: Նախագծի նպատակն է նոր որակ և նոր մոտեցումներ ներդնել արգելոց-թանգարանների այցելուների համար։ Երեք արգելոցների տարածքներում կիրականացվի բարեկարգում, կկառուցվեն սպասարկման ենթակառուցվածքներ, կտեղադրվեն աղբի տեսակավորման տարաներ և ցուցանակներ, ապա կստեղծվեն կանաչ անկյուններ՝ լանդշաֆտային լուծումներով։ Նախագիծն իրականացվում է Converse Bank-ի աջակցությամբ։