Կվադրոցիկլ
Ծաղկաձորում կվադրոցիկլավարը բախվել է ռեստորանի ավտոկայանատեղիի պատին
Հուլիսի 31-ին, Ծաղկաձոր քաղաքում կվադրոցիկլը բախվել է ռեստորանի ավտոկայանատեղիի պատին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Տանձաղբյուրի փողոցում։ Ըստ աղբյուրի՝ 28-ամյա կվադրոցիկլի վարորդ Նարեկ Ավագյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, ցավոք, մահացել է: Դեպքի առնչությամբ կատարվում է քննություն։

