կրակահերթ
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, իրացնելով ստացված տեղեկությունները, ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը մեկնել էր Գանձակ բնակավայր: Հ. Աբրահամյան փողոցում ոստիկանները նկատելով, որ նույն գյուղի 41-ամյա բնակչի ձեռքին ինքնաձիգ կա, փորձել էին վնասազերծել, սակայն նա ինքնաձիգից օդ կրակահերթ էր արձակել և դիմել փախուստի: Ոստիկաններին հաջողվել էր բռնել նրան, ձերբակալել և տեղափոխել բաժին: Նախաձեռնված քրեական վարույթի…
Հունիսի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ստիպելով դադարեցնել աշխատանքները, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ…
Հունիսի 18-ին Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ հունիսի 17-ին, ժամը` 21։40-ի շրջակայքում Ադրբեջանի ՊՍԾ «Գյոյթափա» սահմանային ուղեկալի ծառայության տարածքում՝ Ջալիլաբադի շրջանի Քյուրյունջ գյուղի մոտակայքում, 3 անձ իրանական կողմից իրանա-ադրբեջանական սահմանն ապօրինի հատելու փորձ է կատարել։ Սահմախախտները զինված են եղել և կրել գիշերային տեսողության սարքեր, նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի…
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ: 2019թ. նոյեմբերի 2-ին՝ ժամը 9:30-ին, Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Գուրգեն Հակոբյանը՝ ծնված 1979թ., ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Նախնական տվյալներով՝ 2019…
Ուկրաինական Կրոպիվնիցկի քաղաքում անհայտ անձանց բացած կրակահերթից հրազենային վնասվածք է ստացել 54-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանը: Կրակ են բացել ոստիկանական մեկուսարանի մոտ կանգնած մարդկանց ուղղությամբ: Կրակոցներից մահացել է մարզային ոստիկանության պետի տեղակալ, փաստաբան Ալեքսանդր Իվանովը, իսկ նրա կողքին կանգնած Անդրանիկ Մարտիրոսյանը վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Նա ձեռքի ծանր վնասվածք է ստացել և վիրահատվել: Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ իրականում…
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու, ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին…
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակված կրակահերթի գործով կան կալանավորվածներ: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ կալանավորվել են Ալեքսեյ Բալայանն ու Ռոլանդ Այդինյանը, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ավելի վաղ հայտնել…