կրթության և գիտության նախարար

  • Արայիկ Հարությունյանը կայցելի Վրաստան

    Արայիկ Հարությունյանը կայցելի Վրաստան

    ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 30-31-ը Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլիի հրավերով կայցելի Վրաստան։ Այցի ընթացքում նախատեսվում են կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների հետ հանդիպումներ, կրթական բարեփոխումների և քաղաքականության իրականացման, կրթության որակի ապահովման, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտում փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ քննարկումներ:

  • ԿԳ նախարարը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ

    ԿԳ նախարարը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ

    ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջաննինիի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում, ուր ընթանում է ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության և Չինաստանի կրթության նախարարության կազմակերպած «Արհեստական բանականություն և կրթություն» միջազգային համաժողովը: Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալը քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ…

  • ԿԳ նախարարը մեկնել է ՉԺՀ

    ԿԳ նախարարը մեկնել է ՉԺՀ

    ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 16-17-ը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և կմասնակցի «Արհեստական բանականություն և կրթություն» խորագրով միջազգային համաժողովին։ Համաժողովը կազմակերպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Չինաստանի կառավարությունը, որին մասնակցելու են տարբեր տարածաշրջանների երկրների կրթության նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, արհեստական բանականության արդյունաբերության առաջնորդներ, ՄԱԿ-ի կառույցների ավագ ներկայացուցիչներ։ Համաժողովի նպատակն է…

  • Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիական հանրահայտ «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակությանը

    Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիական հանրահայտ «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակությանը

    ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիական հայտնի «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության պատվիրակությունը, որի կազմում են եղել ընկերության փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին: Ինչպես հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ֆրանսիական հանրահայտ «Դասո գրուպ»-ի («Dassault Group») կազմում գործող նորարարական «Դասո սիստեմս» ընկերության ներկայացուցիչները, ներկայացնելով կազմակերպության գործունեությունը,…

  • Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ԿԳՆ նոր մամուլի խոսնակին

    Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ԿԳՆ նոր մամուլի խոսնակին

    ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նոր խոսնակ ունի: Նախարարն այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել: «Սիրելի՛ լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր իմ մամուլի խոսնակ է նշանակվել Անժելա Կժդրյանը: Վստահ եմ, որ լրատվամիջոցների հետ Անժելան կունենա արդյունավետ համագործակցություն»,- գրել է նա: Նշենք, որ նախարարի նախկին խոսնակ Լուսինե Մարգարյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է…

  • Արայիկ Հարությունյանն անդրադարձել է պետական ավտոմեքենաները չկրճատելու մասին հրապարակմանը

    Արայիկ Հարությունյանն անդրադարձել է պետական ավտոմեքենաները չկրճատելու մասին հրապարակմանը

    ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով պետական ավտոմեքենաների չկրճատելու մասին հրապարակմանը։ «Այսօր մի հրապարակում տեսա պետական ավտոմեքենաների մասին, որոնք, իբր, չեն կրճատվում: Տեղեկացնեմ, որ, օրինակ, նախորդ տարի՝ 2018 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում օգտագործվել է 12 տոննա բենզին՝ 2017 թվականի 24 տոննայի փոխարեն: Այսինքն խնայվել է տարեկան օգտագործվող բենզինի…

  • Հանրային խորհուրդը Կրթության և գիտության նախարարի հետ քննարկել է ոլորտի խնդիրներն ու հեռանկարները

    Հանրային խորհուրդը Կրթության և գիտության նախարարի հետ քննարկել է ոլորտի խնդիրներն ու հեռանկարները

    Հանրային խորհուրդը ապրիլի 30-ին Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկել է ոլորտի խնդիրները, ծրագրերն ու հեռանկարները։ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ողջունելով խորհրդի անդամների հետ նախարարի առաջին հանդիպումը, առաջարկել է քննարկումն սկսել նախ ընդհանուր հիմնախնդիրներից, նպատակներից, կրթական արժեհամակարգի սկզբունքներից ու տեսլականից, որից հետո անցնել ավելի կոնկրետ հարցերի ու առաջարկների։ Անդրադառնալով հանրակրթության ոլորտի խնդիրներին՝…

  • Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ժորժ Կեպենեկյանի հետ

    Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ժորժ Կեպենեկյանի հետ

    ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Ողջունելով հյուրերին` նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումն ու նոր նպատակների սահմանումը: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության նոր…

  • Բարդությունները շատ են, բայց միասին հաղթահարելու ենք բոլոր խաչընդոտները. Արայիկ Հարությունյան

    Բարդությունները շատ են, բայց միասին հաղթահարելու ենք բոլոր խաչընդոտները. Արայիկ Հարությունյան

    Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որին կցել է նաև տեսանյութ: Գրառման մեջ նա նշում է. «Ոչ մի ջանք չի կարելի խնայել, միայն թե լսես այս բառերը՝ «Ես կարող եմ»: Համընդհանուր ներառման գործընթացն այլընտրանք չունի: Դժվար է, բարդությունները շատ են, բայց միասին հաղթահարելու ենք բոլոր խաչընդոտները: Այս և մյուս…

  • Արայիկ Հարությունյանը պատմել է, թե ինչ էր տեղի ունենում անցած տարի՝ այս օրը

    Արայիկ Հարությունյանը պատմել է, թե ինչ էր տեղի ունենում անցած տարի՝ այս օրը

    ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր խցանման մեջ է եղել և այդ ընթացքում իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այն մասին, թե ինչ էր տեղի ունենում անցած տարի` հենց այս օրը: «Մինչև խցանումից դուրս գանք, պատմեմ, թե մեկ տարի առաջ այս պահին ինչ էր տեղի ունենում Երևանում: Մինչև ուշ գիշեր պլանավորում էինք Երևանի կամուրջների և հիմնական…

  • Գիտակրթական ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ

    Գիտակրթական ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ

    ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: ԿԳ նախարարն իր խոսքում ընդգծել է, որ կրթության համակարգում Չինաստանի հետ ձևավորված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունն ունի ընդլայնման մեծ հնարավորություններ: Անդրադառնալով չինական կողմի հետ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվող ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է,…

  • Անթույլատրելի է, որ մենք 4-րդ փորձն ենք տալիս ուսանողին 1 քննություն հանձնել. Արայիկ Հարությունյան

    Անթույլատրելի է, որ մենք 4-րդ փորձն ենք տալիս ուսանողին 1 քննություն հանձնել. Արայիկ Հարությունյան

    ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է կրթական խնդիրներին. «Վերջին շրջանում մենք շատ նամանկներ ենք ստանում, որ բուհերը թույլ տան, որ ուսանողները 3-րդ լուծարք ունենան: Պատկերացնո՞ւմ եք՝ ուսանողը գնում է քննության, 3-րդ փորձից է ձախողում և հիմա դիմում են, որպեսզի թույլ տան 4-րդ փորձը ունենալ»: Նա կարծում է,…

  • Արայիկ Հարությունյանը նշանակվեց ԿԳ նախարար

    Արայիկ Հարությունյանը նշանակվեց ԿԳ նախարար

    Արայիկ Հարությունյանը վերանշանակվեց կրթության և գիտության նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը ստորգրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արայիկ Հարությունյանին նշանակել կրթության և գիտության նախարար», – նշվում է հրամանագրում:

  • Արայիկ Հարությունյանի հրամանը՝ դպրոցականների արձակուրդների վերաբերյալ

    Արայիկ Հարությունյանի հրամանը՝ դպրոցականների արձակուրդների վերաբերյալ

    Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հուլիսի 11-ին ստորագրված 694-Ն հրամանով սահմանվում է դպրոցականների արձակուրդների օրերը։ Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները կսկսվեն 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները կսկսվեն 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը ներառյալ: Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները կսկսվեն 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հուվարի…