Հալաբյան
Երևանում քաղաքացիների անվտանգության համար տեղադրվում են արգելապատնեշներ
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մայրաքաղաքի հավասարազոր և գլխավոր խաչմերուկներում, որտեղ երթևեկության աջ գոտին միշտ բաց է, և չկան գծանշված հետիոտնային անցումներ, տեղադրվում են մետաղական ցանկապատեր և արգելապատնեշներ: Ծրագրի նպատակն է հիմնականում բացառել ոչ սահմանված վայրերով հետիոտնային անցուդարձը՝ ապահովելով վերջիններիս անվտանգությունը: Ընդհանուր առմամբ՝ քաղաքում այս տարի 1200 գծամետր մետաղական ցանկապատ և արգելապատնեշ կտեղադրվի: Կրակոցներ Մոնումենտի մոտ․…
Հրշեջ-փրկարարները մարել են Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 21:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 21 շենքի հետնամասում գտնվող շինության տանիքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ…
Ավտովթար Արզումանյան-Հալաբյան խաչմերուկում
Օգոստոսի 20-ին, Ժամը 12:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝…
Երթևեկության փոփոխություն Երևանի 2 խաչմերուկներում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Շինարարների փողոց-Արզումանյան փողոց և Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց խաչմերուկների հատվածներում 2020 թվականի հուլիսի 22-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Փոփոխության արդյունքում՝ նշված խաչմերուկների տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակության բարձրացման նպատակով Շինարարների և Հալաբյան փողոցների վերոնշյալ խաչմերուկներին հարակից հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան խաչմերուկում
Կիևյան կամրջի վրա տրանսպորտային միջոցների կուտակումներից, ինչպես նաև երթևեկության հապաղումներից ու խցանումներից խուսափելու համար 2020թ. հունվարի 15-ից Երևան քաղաքի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Կիևյան կամրջով դեպի Կիևյան-Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկ առաջին գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին կթույլատրվի խաչմերուկում անընդհատ երթևեկել միայն դեպի աջ՝ դեպի Հալաբյան փողոց՝ ներկայումս գործող ուղիղ կամ դեպի…
Ավտովթար Հալաբյան – Մարգարյան խաչմերուկում․ 3 հոգի հոսպիտալացվել է
Սեպտեմբերի 23-ին, ժամը 22:34-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Կ., ծնված 1999 թ.) դուրս…