fbpx
Հասարակություն

Հրշեջ-փրկարարները մարել են Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 21:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 21 շենքի հետնամասում գտնվող շինության տանիքում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հալաբյան փողոցի թիվ 19ա հասցեում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։47-ին, մարվել՝ 22։01-ին։ Այրվել են քարե շինության (մոտ 5 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ