Հալեպ
Չեղարկվել են չվերթները Հալեպից և Շարմ էլ Շեյխից
Այսօր չեղարկվել են Հալեպից և Շարմ էլ Շեյխից դեպի Երևան չվերթները՝ կապված Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։
Հալեպի հայաբնակ շրջաններում վնասներ կան պայթյուններից
Հալեպի հայաբնակ շրջանները պայթյուններից նյութական վնասներ են կրել, վիրավորներ չկան։
Հալեպում նոր մարտեր. զոհեր և անվտանգության միջոցառումներ
Հալեպում մարտերը շարունակվում են, զոհերի թիվը աճում է, իսկ դպրոցներն ու պետական հաստատությունները փակվում են:
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը՝ մատուցելով ծառայություններ ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին:
Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է
Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է, և բնակիչները ստիպված են զգույշ լինել իրենց անվտանգությունը պահպանելու համար։
Հալեպում բախումների հետևանքով հայ ընտանիք է տուժել
Հալեպում բախումների հետևանքով հայ կնոջ տուն է վնասվել։ Հայ համայնքը, սակայն, Սիրիան լքելու մտադրություն չունի։
Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է աշխատանքը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Սիրիայում՝ Դամասկոսում, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունն այսօր վերսկսել է իր բնականոն աշխատանքը։ Դեսպանության հյուպատոսական բաժինն արդեն ընդունում է ՀՀ քաղաքացիներին և մատուցում ծառայություններ։ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանության աշխատանքների վերականգնումը նախատեսված է ինչպես հյուպատոսական, այնպես էլ դիվանագիտական ծառայությունների ամբողջական ապահովման համար։ Բացի այդ, նախապես տրամադրված թեժ գիծը…
ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոսն աշխատում է Դամասկոսից՝ բախումների սրման ֆոնին
Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսը Հալեպում, բախումների սրման և քաղաքի ընդդիմության վերահսկողության տակ անցնելուց հետո, իր աշխատանքը շարունակում է Դամասկոսից։ Ըստ «Գանձասար» լրատվականի՝ ՀՀ հյուպատոսը նախքան բախումների սկիզբը մեկնել է Դամասկոս, որտեղ պետք է հանձներ իր հավատարմագրերը, սակայն հետագայում դեպի Հալեպ տանող ճանապարհը փակվել է։ Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչները հայտնել են, որ ՀՀ Մարդասիրական խումբն ու…
Հայ փրկարարները Հալեպում շարունակում են որոնողական աշխատանքները
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն իր էջում լուսանկարներ է հրապարակել հայ փրկարարների աշխատելու վայրերից՝ հայտնելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Հալեպում փլատակների տակ երեխա է ծնվել
Արտակարգ դեպք է գրանցվել սիրիական Հալեպ քաղաքում. երկրաշարժից հետո փլատակների տակ երեխա է ծնվել: Նորածնին դուրս են բերել փլատակների տակից, երեխայի մորը, սակայն, փրկել չի հաջողվել. նա մահացել է ծննդաբերությունից անմիջապես հետո
Տաք բաճկոններ՝ սփյուռքահայ արտադրողից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոտ կես դար Հալեպում տեքստիլ ոլորտում վարպետացած գործարարը կես տարի առաջ արտադրություն է հիմնել հայրենիքում: Սիրիայում 600 հոգանոց աշխատակազմ է ղեկավարել. այստեղ Ժան Վարդան ապրանքանիշի վերածնունդը սկսել են առայժմ 6-ով: Արտադրանքը տեղական շուկայում իրացնելուց բացի գնորդներ ունեն նաև արտասահմանում: Մանրամասները` տեսանյութում:
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վերևում բարձրացվել է ՀՀ պետական դրոշը
ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վերևում կրկին բարձրացվել է ՀՀ պետական դրոշը: Նշվում է, որ 2014 թվականից Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը չթիրախավորելու նպատակով դրոշը չէր ծածանվում:
Մեկնարկել են Cham Wings ավիաընկերության Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթերը
Սեպտեմբերի 4-ին «Զվարթնոց» օդանավակայանի լրատվության բաժինը հայտնել է, որ մեկնարկել են Cham Wings ավիաընկերության Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթերը: Նշվում է, որ կիրականացվի շաբաթական մեկ չվերթ՝ յուրաքանչյուր շաբաթ օր:
Մեկնարկում են Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթներ
Cham Wings ավիաընկերությունը սեպտեմբերի 4-ից մեկնարկելու է Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթները։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի Facebook-ի էջից։ Նշվում է, որ չվերթներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ՝ շաբաթ օրերին։ Ավիատոմսերի ձեռքբերման ու այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը կամ էլ կապ հաստատել տուրիստական գործակալությունների հետ։
Ղարաբաղի փախլավա՝ խաղաղության բույրով. Հասույթը կփոխանցվի բանակին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել -ում, որին կից գրել է. «Ղարաբաղի փախլավա՝ խաղաղության բույրով Ղարաբաղի փախլավայի և արևելյան քաղցրավենիքի բույրերն այս օրերին միաձուլվել են։ Պատերազմ տեսած 2 կանայք՝ Հալեպից ու Ստեփանակերտից, միասին կերտում են խաղաղության ճանապարհը։ Համեղ փախլավայից գոյացած ամբողջ հասույթը զինվորինն ու Արցախինն է. փոխանցում են «Հայաստան» համահայկական »: https://www.facebook.com/171792282843844/posts/3540282299328142/















