հակակառավարական ցույցեր
Հակակառավարական ցույցերը շարունակվում են Հոնկոնգում
Հոնկոնգում հակակառավարական ցույցերը շարունակվում են: Այսօր ևս տասնյակ հազարավոր քաղաքացիներ հավաքվել են քաղաքի Վիկտորիա զբոսայգու տարածքում՝ իրենց պահանջն իշխանություններին ներկայացնելու համար, այն է՝ չեղարկել արտահանձնման օրենքում փոփոխություններ կատարելու որոշումը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Հայտնի է, որ ցույցերն այստեղ շարունակվում են՝ չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, չդադարող անձրևին: Ցույցի մասնակիցները բողոքի ակցիան իրականացնում են հովանոցներով, սև…
Ալժիրում հակակառավարական ակցիաները շարունակվում են
16-րդ շաբաթն անընդմեջ Ալժիրում շարունակվում են բողոքի հակակառավարական ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ցուցարարները նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի հրաժարականից հետո պահանջում են նաև երկրի ժամանակավոր ղեկավար Աբդելքադեր Բենսալահի և կառավարության հրաժարականը: Երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար երկրի ժամանակավոր ղեկավար Բենսալահը մարդկանց կոչ է արել մասնակցել երկխոսության: Նախագահը նաև խոստացել է նշանակել նախագահական ընտրությունների…
Հակակառավարական ցույցեր՝ Չեխիայում
Չեխիայում բնակիները բողոքի ցույցեր են իրականացնում պաշտպանության նախարար Մարիա Բոնեշովայի դեմ: Պատճառը վերջինիս առաջարկած բարեփոխումների նախագիծն է, որի համաձայն երկրում այլևս չի լինի գլխավոր դատախազի պաշտոնը: Ցուցարարները պնդում են, որ նա և երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը ներքաշված են կոռուպցիոն սկանդալի մեջ, ուստի դիմել են այս քայլին իրենց գործունեությունը կոծկելու համար, քանի որ միայն դատախազը կարող…
Ֆրանսիայում «դեղին բաճկոնները» վերսկսել են հակակառավարական բողոքի ակցիաները
Արդեն 23-րդ անգամ Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ակցիաները, որոնք ուղղված են վառելիքի գնաճի դեմ: Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և շարունակում են պահանջել նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը: Փարիզում իրավապահ մարմինները հասարակական կարգը խախտելու և արգելված իրեր պահելու համար արդեն ձերբակալել են 70 հոգու: Ավելի վաղ ֆրանսիական իշխանությունները հայտարարել էին, որ խստիվ…
Հայիթիում ցույցերի ընթացքում զոհվել է 26 մարդ
Հայիթիում արդեն 2 շաբաթ է՝ անցկացվում են հակակառավարական ցույցերը: Ցուցարարները բողոքում են նախագահ Խովենել Մոիսի կառավարությունից, ինչպես նաև երկրում տիրող համընդհանուր կոռուպցիայից և վատ կենսապայմաններից: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, կոտրել են խանութների ապակիները և այրել անվադողեր: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների…
Հակակառավարական ցույցեր Ալժիրում
Հակակառավարական բողոքի խոշոր ակցիաներ են սկսվել Ալժիրում: Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ բողոքելու՝ գործող նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկաի առաջադրման 5-րդ ժամկետի դեմ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են եղել իրավապահ մարմինների և ցուցարարների միջև: Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, ինչին ի պատասխան՝ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Բութեֆլիկան 81…
Հայիթիում շարունակվում են հակակառավարական ցույցերը. կան զոհեր և վիրավորներ
Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում մի քանի օր է՝ շարունակվում են հակակառավարական ցույցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները բողոքում են նախագահ Խովենել Մոիսի կառավարությունից, ինչպես նաև երկրում տիրող կոռուպցիայից և ապրելու վատ պայմաններից: Ի նշան բողոքի՝ ցուցարարներրը կոտրել են խանութների ապակիները և այրել անվադողեր: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև,…
Բախումներ զինվորականների և ցուցարարների միջև Վենեսուելայում․ կան զոհեր
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բախումներ են սկսվել զինվորականների և հակակառավարական ցույցի դուրս եկած բազմության միջև։ Այս մասին հայտնում է Nacional պորտալը։ Մայրաքաղաքի մի շարք շրջաններում բարիկադներ են կառուցվել, լսվում է կաթսաների զրնգոց։ Ցուցարարները Կատիա շրջանում տարբեր առարկաներ են նետել Ազգային գվարդիայի մեքենայի ուղղությամբ։ Հատուկ նշանակության ուժեր են հանվել փողոցներ։ Ցուցարարների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ։ Ընդդիմադիր…
Հակակառավարական ցույցեր` Լիբանանում
Լիբանանում զանգվածային հակակառավարական բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ տեղի բժիշկները հրաժարվել են առանց գումարի բուժել պաղեստինցի 3-ամյա երեխային, ինչի հետևանքով վերջինս մահացել է. հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ վիրահատության համար պահանջվում էր 25 հազար դոլար: Մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ծածանելով Լիբանանի ու Պաղեստինի դրոշները: Նշվում է, որ մայրաքաղաք Բեյրութում…









