fbpx
Աշխարհ

Հայիթիում շարունակվում են հակակառավարական ցույցերը. կան զոհեր և վիրավորներ

Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում մի քանի օր է՝ շարունակվում են հակակառավարական ցույցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

Ցուցարարները բողոքում են նախագահ Խովենել Մոիսի կառավարությունից, ինչպես նաև երկրում տիրող կոռուպցիայից և ապրելու վատ պայմաններից: Ի նշան բողոքի՝ ցուցարարներրը կոտրել են խանութների ապակիները և այրել անվադողեր:

Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև, որի հետևանքով զոհվել է 4 մարդ, տասնյակ մարդիկ էլ ստացել են տարբեր աստրճանի մարմնական վնասվածքներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ