հակամարտություններ
ԵԱՀԿ-ն ձախողեց հակամարտություններին արձագանքման հարցում. Արա Այվազյան
Հայաստանը ստանձնում է Ֆորումի նախագահությունն այսօր, երբ մի շարք գործոնների պատճառով ԵԱՀԿ տարածքում անվտանգությունը, խաղաղությունը և կայունությունն առավել քան երբևէ վտանգված են՝ ելնելով մի քանի հանգամանքներից: Այս մասին Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը նշել է ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի ընթացքում: Ելույթն ամբողջությամբ՝ ստորև. Պարոն նախագահող, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Այսօր պատիվ ունեմ ազդարարելու ԵԱՀԿ…
Տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը` տեսակապի ձևաչափով
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ընդառաջ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով։ Նիստի օրակարգում էին ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացման և կազմակերպության շրջանակներում փոխգործակցության խորացման, կազմակերպության պաշտպանական բաղադրիչի ամրապնդման հարցեր: Մտքեր փոխանակվեցին նաև միջազգային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության ամրապնդման և գործընկերային կապերի հաստատման շուրջ: Իր խոսքում նախարար Այվազյանը շնորհավորեց…
Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ:Փաշինյանը իր խոսքը սկսել է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման հիմնադրման 75-ամյակի անդրադարձով․ Գլխավոր ասամբլեայի մեծարգո նախագահ, Ձերդ Գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Այս տարի մենք նշում ենք Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 75-ամյակը. կազմակերպություն, որը ծնվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մոխիրներից: Մենք հիշում ենք…
Բացառված չէ, որ Թուրքիան ևս կունենա միջուկային զենք․ Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը Facebook-ի իր էջում գրել է. «Քաղաքակիրթ աշխարհը միջոցներ է փնտրում միջուկային զենքը ժամանակից աշխարհում բացառելու համար, մինչդեռ Թուրքիան հետևում է Պակիստանի և Հյուսիսային Կորեայի օրինակին: 2010-ից մեր հարևան Թուրքիան ձեռնամուխ է եղել Միջերկրական ծովի ափին 4800 մեգավատ հզորությամբ ատոմակայան կառուցելու գործին: Նախագիծը կյանքի կոչվելու դեպքում բացառված չէ, որ կարճ ժամանակ…
ԵՏՄ առաջնորդները կողմ են հանրային միասնականությանը և տնտեսության կայունացմանը․ ՏԱՍՍ
Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների առաջնորդները բոլոր պետություններին կոչ են արել համավարակի պայմաններում դադարեցնել զինված հակամարտությունները և առևտրային պատերազմները։ ԵՏՄ տեսակոնֆերանսի ձևաչափով գագաթաժողովի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ ասվում է․ «Բոլոր պետություններին կոչ ենք անում աջակցել միջազգային համագործակցությանը, ամրապնդել վստահությունը, դադարեցնել զինված հակամարտությունները, առևտրային պատերազմները, միակողմանի ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները և անշեղորեն հետևել միջազգային իրավունքի նորմերին»։ Փաստաթղթում…
Եթե այսպես շարունակվի, ապա ապրիլի վերջին ՀՀ-ում պանդեմիան հաղթահարված կլինի
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հուսով եմ, ենթադրություններս սկսում են իրականություն դառնալ։ Մարտի 30-ին գրառում էի արել, որ ըստ տրամաբանության՝ ապրիլի 3-ից սկսած պետք է ունենանք նոր կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշների աստիճանական կայունացում և անկում: Ապրիլի 2-ի պաշտոնական տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածության տվյալները նախորդ օրվա՝ ապրիլի 1-ի համեմատ նվազել են 21%-ով,…
Աշխարհում երեխաների սպանության և առևանգման դեպքերը կտրուկ շատացել են. ՄԱԿ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցում նշվում է, որ տարբեր զինված հակամարտությունների հետևանքով 2018 թվականին զոհված երեխաների թիվն աննախադեպ աճ է գրանցել: Զեկույցի համաձայն՝ երեխաների սպանության և հաշմանդամության հաստատված դեպքերն ամբողջ աշխարհում ռեկորդային մակարդակի են հասել: Ամենաբարձրն Աֆղանստանում տուժած երեխաների թիվն է եղել՝ 3062: Սիրիայի զինված հակամարտության ժամանակ զոհվել և վիրավորվել է 1854, Եմենում էլ՝ 1689 երեխա:…
Աշխարհաքաղաքականության և հակամարտությունների ֆրանսահայ փորձագետի դասախոսությունը ՀՀ ԱԳՆ-ում
Մայիսի 23-ին ԱԳՆ աշխատակիցների համար դասախոսությամբ հանդես եկավ ֆրանսահայ քաղաքագետ, զինված ընդհարումների փորձագետ Ժերար Շալիանը՝ «Ինչո՞ւ Վիետնամի պատերազմից հետո ոչ կանոնավոր պատերազմներում չեն գրանցվել հաղթանակներ» թեմայով։ Հյուրին ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը` շեշտելով Ժերար Շալյանի՝ որպես աշխարհաքաղաքականության և հակամարտությունների հեղինակավոր փորձագետի հարուստ փորձը և համբավը։ Բանախոսը մանրամասն ներկայացրեց Արևմուտքի ներգրավվածությունն անկանոն պատերազմներում՝ Վիետնամում…
Երևանում քննարկում են Արևելյան գործընկերության 10 տարիները
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր ասել է, որ Արևելյան գործընկերության տասը տարիներին արձանագրվել են շոշափելի և կարևոր արդյունքներ։ Երևանում տեղի ունեցած ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովում Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ ԱլԳ նախաձեռնության մեկնարկը շատ կարևոր էր՝ խթանելու ԵՄ հարաբերությունները արևելյան գործընկեր երկրների հետ։ Դեսպանի խոսքով՝ տարատեսակ և բազմաշերտ ծրագրերի միջոցով…









