ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցում նշվում է, որ տարբեր զինված հակամարտությունների հետևանքով 2018 թվականին զոհված երեխաների թիվն աննախադեպ աճ է գրանցել:
Զեկույցի համաձայն՝ երեխաների սպանության և հաշմանդամության հաստատված դեպքերն ամբողջ աշխարհում ռեկորդային մակարդակի են հասել:
Ամենաբարձրն Աֆղանստանում տուժած երեխաների թիվն է եղել՝ 3062: Սիրիայի զինված հակամարտության ժամանակ զոհվել և վիրավորվել է 1854, Եմենում էլ՝ 1689 երեխա: Սոմալին դեռ համարվում է երեխաներին զինված հակամարտությունների մեջ ներգրավելու տեսանկյունից առաջին երկիրը:

