հակառեկորդ

  • Մաքքաբին ՉԼ-ի հակառեկորդ է գրանցել

    Մաքքաբին ՉԼ-ի հակառեկորդ է գրանցել

    «Մաքքաբին» իր ելույթները Չեմպիոնների լիգայի նոր խաղարկությունում սկսեց Լիսաբոնի «Բենֆիկայից» 0։2 հաշվով պարտությամբ։ Սա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում 7-րդ անընդմեջ խաղն էր, որում «Մաքքաբին» չկարողացավ գոլ խփել: 2009 թվականին «Մաքքաբին» նույնպես խաղացել է Չեմպիոնների լիգայում, սակայն պարտվել է բոլոր վեց հանդիպումներում՝ առանց գոլ խփելու։ Այժմ հնարավոր չեղավ գոլ խփել յոթերորդ հանդիպումն անընդմեջ, ինչը եվրոպական ամենահեղինակավոր…

  • Մեսսին կրկնել է Արսենալի նախկին հարձակվողի հակառեկորդը

    Մեսսին կրկնել է Արսենալի նախկին հարձակվողի հակառեկորդը

    Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին վրիպեց 11 մետրանոց նշակետից` կկարողանալով դիպուկ իրացնել այն։ 62-րդ րոպեին փարիզցիների ֆուտբոլիստը չկարողացավ լ 11 մետրանոցը: Այդ դրվագում փայլեց «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան։ Արգենտինացին Չեմպիոնների լիգայում 5-րդ անգամ չկարողացավ գոլով ավարտել 11 մետրանոց հարվածը։ Այսպիսով, Մեսսին կրկնեց «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրիի հակառեկորդը։ Ընդհանուր առմամբ…

  • Լիրայի արժեզրկման ֆոնին՝ Էրդողանը պաշտոնից հեռացրել է Ֆինանսների նախարարին

    Լիրայի արժեզրկման ֆոնին՝ Էրդողանը պաշտոնից հեռացրել է Ֆինանսների նախարարին

    Թուրքական լիրայի պատմական հակառեկորդների ֆոնին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը աշխատանքից ազատել է Ֆինանսների և գանձապետարանի նախարարին։ Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական աղբյուրներից։ Նախկին նախարարի փոխարեն պաշտոնում նշանակվել է Նուրեդին Նեբատը, ով մինչ այս զբաղեցնում է փոխնախարարի պաշտոնը։

  • Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը 19 գնդակ է ընդունել Բելգիայից

    Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը 19 գնդակ է ընդունել Բելգիայից

    Երեկ կայացել է ֆուտբոլի կանանց Աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Բելգիա-Հայաստան հանդիպումը։ Մեր կանայք խայտառակ պարտություն են կրել՝ ոչ ֆուտբոլային հաշվով։ Հանդիպման առաջին կեսում Բելգիային հաջողվել է մեր դարպասը գրավել 11 անգամ, իսկ երկրորդ կեսում՝ 8 անգամ։ Այսպիսով՝ հանդիպումն ավարտվել է 19-0 հաշվով, ինչը հակառեկորդ է Հայաստանի կանանց հավաքականի համար՝ պաշտոնական խաղերում ընդունած գոլերի քանակի ու…

  • Լիրան դարձել է աշխարհում ամենաշատն արժեզրկված դրամական միավորը

    Լիրան դարձել է աշխարհում ամենաշատն արժեզրկված դրամական միավորը

    Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել ու նոր հակառեկորդներ գրանցել։ Այն արդեն արժեզրկվել է մինչև 1 ԱՄՆ դոլարի դիմաց 13,42 լիրա։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ բացի նոր հակառեկորդը, լիրան նաև օրերս դարձել է աշխարհում ամենից շատ արժեզրկված դրամական միավորը։

  • Միլանը պատմական հակառեկորդ է գրանցել Չեմպիոնների Լիգայում

    Միլանը պատմական հակառեկորդ է գրանցել Չեմպիոնների Լիգայում

    Իտալական «Միլանը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ փուլում պարտվեց «Պորտուին»։ Ընդհանրապես, միլանյան ակումբը պարտություն է կրել խմբայինի բոլոր 3 խաղերում։ Այս ցուցանիշը «Միլանի» համար հակառեկորդ է։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Նշվում է, որ իր պատմության մեջ առաջին անգամ «Միլանը» պարտություն է կրում ՉԼ-ի խմբային փուլի մեկնարկային 3 խաղերում։ Նշենք, որ «Միլանը» 3 խաղերում էլ…

  • Facebook-ը 13 տարվա կտրվածքով փախանման հակառեկորդ է գրանցել

    Facebook-ը 13 տարվա կտրվածքով փախանման հակառեկորդ է գրանցել

    Facebook սոցիալական ցանցը երեկ մի քանի ժամով անհասանելի էր օգտատերերի համար։ Խափանման հետևանքով անհասանելի էին դարձել նաև Instagram-ն ու WhatsApp-ը։ Սոցցանցն անհասանելի մնաց մարդկանց 5-6 ժամ, որը ամենաերկարն էր 2008 թվականից այս կողմ։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Նշվում է, որ այն ժամանակ մոտ մեկ օր Facebook-ը եղել է անհասանելի, բայց 2008-ին…

  • Հնդկաստանը մեկ օրում քովիդով վարակվողների թվով նոր հակառեկորդ է գրանցել

    Հնդկաստանը մեկ օրում քովիդով վարակվողների թվով նոր հակառեկորդ է գրանցել

    Հնդկաստանում շարոււնակվում է ծայրահեղ ծանր մնալ համաճարակային իրավիճակը։ Բանն այն է, որ այդ երկրում արդեն 2 շաբաթ է, ինչ մեկ օրում վարակվածների թիվն ավելի է լինում 300 հազարից, և արդեն մի քանի անգամ՝ 400 հազարից։ Վերջին օրվա ընթացքում Հնդկաստանում արձանագրվել է 414 հազար դեպք։ Սա կրկին հակառեկորդ է։ Ինչպես հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը՝ մեկ…

  • Լիվերպուլը պարտվել է Չելսիին ու միանգամից 2 հակառեկորդ գրանցել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Լիվերպուլը պարտվել է Չելսիին ու միանգամից 2 հակառեկորդ գրանցել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Անգլիայի Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն «Լիվերպուլը» շարունակում է անհաջող ելույթների շարքը։ Այս անգամ էլ թիմը տանը պարտվել է «Չելսիին», այսպիսով՝ կրելով 5-րդ տնային հանդիպումներում հինգերորդ անընմեջ պարտությունը։ Սա հակառեկորդ է «Լիվերպուլի» համար։ Ինչպես հայտնում է Opta-ն՝ ակումբը երբեք այսպիսի վատ շարք չի ունեցել։ Սա հակառեկորդ է նաև ԱՊԼ-ի համար։ Ըստ աղբյուրի՝ Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոնները…

  • Շեֆիլդ Յունայթեդը ԱՊԼ-ում պարտությունների թվի հակառեկորդ է գրանցել

    Շեֆիլդ Յունայթեդը ԱՊԼ-ում պարտությունների թվի հակառեկորդ է գրանցել

    Անգլիայի Պրեմիեր Լիգայի հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդը» հակառեկորդի հեղինակ է դարձել։ ԱՊԼ-ի 26-րդ տուրում ակումբը պարտվեց «Լիվերպուլին»։ Սա «Շեֆիլդ Յունայթեդի» համար առաջնության 21-րդ պարտությունն էր։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Նշվում է, որ ակումբի ցուցանիշը հակառեկորդ է ԱՊԼ-ի համար։ Նման վատ արդյունքում գրանցել է նաև «Նյուպորտ Քաունթին»՝ 1970/1971 մրցաշարում, ուղղակի այդ թիմը հանդես էր գալիս առաջնության…

  • Լիվերպուլը 98 տարվա վաղեմության հակառեկորդ է կրկնել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Լիվերպուլը 98 տարվա վաղեմության հակառեկորդ է կրկնել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    «Լիվերպուլը» հերթական պարտությունը կրեց Պրեմիեր Լիգայի տնային խաղում։ Լիվերպուլյան ակումբը առաջնության 25-րդ տուրում 0-2 հաշվով պարտվեց «Էվերթոնին»։ Ինչպես հաղորդում է Opta-ն՝ «Լիվերպուլի» համար տնային խաղերում սա 4-րդ անընդմեջ պարտությունն էր։ Այս թվով տնային անընդմեջ պարտություններ «Լիվերպուլը» չէր կրել 1923 թվականի դեկտեմբերից մինչ այսօր։ «Լիվերպուլն» ավելի վաղ տանը պարտվել էր «Բարնլիին», «Բրայթոնին» ու «Մանչեսթեր Սիթիին»։

  • Ինտերը հակառեկորդ է գրանցել ՉԼ-ում

    Ինտերը հակառեկորդ է գրանցել ՉԼ-ում

    Միլանի «Ինտերը» Չեմպիոնների Լիգայում հակառեկորդի հեղինակ է դարձել։ Երեկ իտալական ակումբը ոչ-ոքի խաղաց «Շախտյորի» հետ ու ՉԼ-ի խմբային փուլում գրավեց խմբում վերջին հորիզոնականը։ Սա «Ինտերի» պատմության մեջ ՉԼ-ում գրանցած վատագույն արդյունքն է։ Թիմը խմբային փուլերում երբեք չէր գրավել վերջին հորիզոնականը։  

  • Բարսան հակառեկորդ է գրանցել

    Բարսան հակառեկորդ է գրանցել

    Երեկ Լա Լիգայի 12-րդ տուրում «Կադիսը» 2-1 հաշվով պարտության մատնեց «Բարսելոնային»։ Սա կատալոնական ակումբի համար հակառեկորդ էր։ «Բարսան» մեկնարկային տուրերից հետո վաստակել է 14 միավոր, որն ակումբի վատագույն արդյունքն է՝ 1987 թվականից այս կողմ։ Նշենք, որ «Բարսելոնան» այս պահին զբաղեցնում է առաջնության մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։

  • Նոր հակառեկորդ Վրաստանում՝ կորոնավիրուսի 296 դեպք մեկ օրում

    Նոր հակառեկորդ Վրաստանում՝ կորոնավիրուսի 296 դեպք մեկ օրում

    Մեր հարևան Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է 296 նոր դեպք, որը վարակման թվի նոր հակառեկորդ է Վրասռանի համար։ Այս մասին հայտնում են երկրի կառավարության Stopcov.ge հատուկ կայքից։ Նշվում է, որ ապաքինվել են ևս 60 անձ։ Առայսօր Վրաստանում հաստատվել է COVID-19-ի 4960 դեպք, որոնցից 27-ը մահվան ելքով։ Մինչ այս ապաքինվել են 1819 վարակվածներ։

  • Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 218 նոր դեպք

    Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 218 նոր դեպք

    Մեր հարևան Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 218 նոր դեպք։ Այս մասին հայտնում է կառավարական Stopcov.ge կայքը։ Սա մեկ օրում գրանցված կորոնավիրուսի թվի նոր հակառեկորդ է։ Նշվում է, որ առայսօր Վրաստանում արձանագրվել է COVID 19-ի 3913 դեպք, որոնցից ապաքինվել են 1574-ը։ Մահացել են 22-ը։