Հնդկաստանում շարոււնակվում է ծայրահեղ ծանր մնալ համաճարակային իրավիճակը։ Բանն այն է, որ այդ երկրում արդեն 2 շաբաթ է, ինչ մեկ օրում վարակվածների թիվն ավելի է լինում 300 հազարից, և արդեն մի քանի անգամ՝ 400 հազարից։
Վերջին օրվա ընթացքում Հնդկաստանում արձանագրվել է 414 հազար դեպք։ Սա կրկին հակառեկորդ է։
Ինչպես հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը՝ մեկ օրում հիվանդացողների թվով առաջին հորիզոնականում է Մահարաշտրա նահանգը։
Նշվում է, որ մինչ այս Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 21,4 միլիոն դեպք, որոնցից ապաքինվել են 17,6 միլիոնը, մահացել՝ 234 հազարը։
Հնդկաստանում այս պահին ակտիվորեն ընթանում է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացն ու օրական պատվաստվում են միլիոնավոր քաղաքացիներ։