Հաղթահարում
Այս տարի անպտղության հաղթահարման պետական ծրագրով ծնվել է 103 երեխա
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք՝ 2022 թվականին անպտղության հաղթահարման պետական ծրագրով 103 երեխա է ծնվել: Անպտղության պատճառի ախտորոշման, ներարգանդային սերմնավորման և արտամարմնային բեղմնավորման անվճար ծառայությունների մասին՝ տեսանյութում:
Համաճարակով պայմանավորված՝ Եվրամիությունը կավելացնի բյուջեն
Սեպտեմբերի 11-ին ԵՄ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Եվրամիությունը որոշում է ընդունել կազմակերպության ընթացիկ տարվա բյուջեն 168,7-ից մինչև 174,9 մլրդ եվրոյի հասցնելու վերաբերյալ: Այս նախագծի նպատակը COVID-19 համաճարակի դեմ պայքարին ուղղված նախագծերի ֆինանսավորումն է: «ԵՄ-ի խորհուրդը հավանություն է տվել է 2020 թվականի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակներում Եվրամիության բյուջեի ավելացմանը 6,2 մլրդ եվրոյով», – ասված է հայտարարության…
Արմեն Սարգսյանը Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն է հայտնել
Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Նախագահ Սարգսյանն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նախագահը խնդրել է տեղեկություններ և պարզաբանումներ ներկայացնել կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն ուղղված ռազմավարության, ինչպես նաև ձեռնարկվող քայլերի և առկա խնդիրների վերաբերյալ: Նախարար Թորոսյանը Հանրապետության նախագահին տեղեկացրել է երկրում կորոնավիրուսի համավարակի…
Սասնա Ծռեր համահայկական շարժումը կոչ է անում համախմբվել հանուն ճգնաժամի հաղթահարման
Սասնա Ծռեր համահայկական շարժումը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ ընդգծվում է՝ ձևավորել ազգային-ժողովրդավարական բևեռ և համախմբվել հանուն ճգնաժամի հաղթահարման։ «ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ձևավորել ազգային-ժողովրդավարական բևեռ և համախմբվել հանուն ճգնաժամի հաղթահարման Գործող իշխանությունը հրաժարվել է հեղափոխությունից, դարձել է նախկինների իրավահաջորդ և համակարգային փոփոխություններ կատարելու փոխարեն Ազգային ժողովում առկա քաղաքական ուժերի հետ միասին ամեն գնով պահպանում…
Նախագահ Սարգսյանը՝ կորոնավիրուսի հաղթահարման վերաբերյալ վեբինարին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Մտքերի գագաթնաժողով»-ի («Summit of Minds») կազմակերպիչ «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Քվանտային առաջնորդությունը համավարակի ժամանակ» թեմայով հեռավար վեբինարին: «Ինչ է սպասվում և ինչպես լավագույնս հաղթահարել այն» խորագրով վեբինարների շարքը նախաձեռնել է «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն՝ հայտնի առաջնորդների, հեղինակավոր վերլուծաբանների կարծիքները լսելու, փորձագիտական միջավայրում նոր կորոնավիրուսի…
Կորոնավիրուսի կանխարգելման ու հաղթահարման ֆոնդին փոխանցվել է մոտ 960 մլն դրամ
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 14.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 959,997,905,7 դրամ։ Նշվում է, որ մուտքերի ընդհանուր քանակը կազմել է 3678: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։
Պետության միջոցներն այսուհետ ուղղվելու են աղքատության փուլային հաղթահարմանը. Ժաննա Անդրեասյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Գեղարքունիքի մարզի սոցիալական աջակցության կենտրոնների աշխատակիցների, ոլորտով հետաքրքրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու կառավարության՝ ոլորտին առնչվող նոր որոշումներն ու նախագծերը: «Այս բոլոր նախագծերն ուղղված են փոխելու երկար ժամանակ իշխող մշակույթը, որով նպաստ ստացող անձինք խուսափում էին աշխատել: Պետության միջոցներն այսուհետ ուղղվելու են աղքատության փուլային…
Նպաստների նոր համակարգը կլինի աղքատության հաղթահարման գլխավոր գործիքներից մեկը․ Վարչապետի խորհրդական
ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը իր Facebook-յան էջում գրել է. «Ընտանեկան նպաստների համակարգի բարեփոխումների աշխատանքային խումբը շարունակում է աշխատանքները: Գործող համակարգի կարևորագույն խնդիրը կայանում է նրանում, որ պետության աջակցությունը չի նպաստում աղքատության հաղթահարմանը, հետևաբար նոր համակարգի հիմքում դրված է լինելու սոցիալական կարիքի գնահատման հիման վրա աջակցության տրամադրումը՝ ընդ որում առավելագույն սահմանափակելով դրամային աջակցությունը: Պարզ ասած՝…








