Հասարակություն
22:15 04/05/2020

Սասնա Ծռեր համահայկական շարժումը կոչ է անում համախմբվել հանուն ճգնաժամի հաղթահարման

Սասնա Ծռեր համահայկական շարժումը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ ընդգծվում է՝ ձևավորել ազգային-ժողովրդավարական բևեռ և համախմբվել հանուն ճգնաժամի հաղթահարման։

«ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ձևավորել ազգային-ժողովրդավարական բևեռ և համախմբվել հանուն ճգնաժամի հաղթահարման

Գործող իշխանությունը հրաժարվել է հեղափոխությունից, դարձել է նախկինների իրավահաջորդ և համակարգային փոփոխություններ կատարելու փոխարեն Ազգային ժողովում առկա քաղաքական ուժերի հետ միասին ամեն գնով պահպանում է առկա կիսագաղութային կեղեքիչ համակարգը, նրա ապօրինի սահմանադրությունը, քաղաքական ու տնտեսական մենաշնորհները և կառավարման քրեաօլիգարխիկ մեխանիզմները:
Այս ամենի հետևանքով տասնամյակների ընթացքում ձևավորված արտաքին ու ներքին մարտահրավերները կորոնավիրուսի համավարակի պատճառով ահագնացել են, կուտակվել և ազգի և պետականության համար կարող են առաջացնել գոյութենական ճգնաժամ:

Փաստում ենք, որ.
1) մենք դեռևս այդ ճգնաժամի նախնական փուլում ենք և դրա ծանր հետևանքները զգալու ենք առաջիկայում՝ հաջորդաբար ուժգնացող ալիքների ձևով,
2) գործող իշխանությունը չունի միայն իր ուժերով ճգնաժամը հաղթահարելու կամք և կարողություն,
3) ճգնաժամը հաղթահարելու և աղետից խուսափելու միակ հնարավորությունն է՝ ստեղծել հակաճգնաժամային ծրագիր ունեցող ազգային-ժողովրդավարական ուժերի բևեռ, որը պետք է ներառվի պետության կառավարման մեջ,
4) հակաճգնաժամային կառավարման ծրագիրը պետք է հիմնվի համազգային համաձայնության ու ներառականության վրա և նախատեսի համակարգային փոփոխություններ (առաջին հերթին՝ պետության ինքնիշխանություն, Արցախը ներառող միասնական կառավարում, Անցումային արդարադատություն, նոր Սահմանադրություն և անկախ դատարան) և ապահովի պարենային, առողջապահական, էներգետիկ ու պաշտպանական անվտանգություն, ինչպես նաև լայնածավալ հայրենադարձության նախադրյալներ ու պայմաններ:

Գիտակցելով ազգի և պետականության առջև ծառացած լինել-չլինելու հրամայականը, նախաձեռնում ենք ազգային բևեռի ձևավորման նպատակով առողջ ուժերին ու գործիչներին համախմբելու գործընթաց:

Արա Պապյան
Արկադի Վարդանյան
Արմենակ Կյուրեղյան
Ալբերտ Բաղդասարյան
Գարեգին Չուգասզյան
Եղիշե Պետրոսյան
Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան
Տիգրան Խզմալյան»,- ասված է գրառման մեջ։

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՁևավորել ազգային-ժողովրդավարական բևեռ և համախմբվել հանուն ճգնաժամի հաղթահարմանԳործող…

Geplaatst door Սասնա Ծռեր համահայկական շարժում op Maandag 4 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ