հաղորդումներ
Ժամը 12.00-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 21 հաղորդում
Քվեարկության օրը, ժամը 12.00-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 21 հաղորդում, որոնցից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների հատկանիշներով ընթացք է տրվել 7 դեպքի, իսկ 14-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար: Ոստիկանությունը հայտնում է, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերից 1-ը գրանցվել է Երևան քաղաքում, մնացած 6 դեպքերը՝ հանրապետության…
Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 379 դեպք
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, նոյեմբերի 5-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 379 դեպք, որոնցից 171-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 208-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 72-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 1-ը՝…
Արգելվում է ՀՀ և Արցախի անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը․ Ոստիկանության կոչը
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը,…
ՀՀ դատախազությունը դադարեցնեւմ է քաղաքացիներից դիմումների, բողոքների, հաղորդումների ընդունումը
Հայաստանի Հանրապետության դատախազությունը հայտնում է․ «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ (COVID-19)» վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության դատախազությունն առժամանակ դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության…
Ուկրաինայի ոստիկանությունը ընտրախախտումների մասին 71 հաղորդում է ստացել
Ուկրաինայի ոստիկանությունն ընտրախախտումների վերաբերյալ 71 հաղորդում է ստացել։ Ամենից շատ խախտումներ գրանցվել են Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Օդեսայի մարզերում և Կիևում։ Այս մասին հայտնում է Ազգային ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Օլգա Ատամանովան։ Հիշեցնենք, որ Ուկրաինայում այսօր նախագահական ընտրություններ են։ Նախագահի պաշտոնին հավակնում է ռեկորդային թվով թեկնածու՝ 39։
«Հաջորդ տարվանից «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդումը լինելու է բացառապես հայերեն». Արայիկ Հարությունյան
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ կառավարության որոշմամբ՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի հաջորդ տարվա կազմակերպմանը տրամադրվել է 17 միլիոն դրամ: Ու հիմնական քննադատությունն այն էր, որ ես ժամանակին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի կազմակերպիչներին քննադատել եմ այն ռուսերենով անցկացնելու համար: Ուզում եմ տեղեկացնել, որ մինչև որոշման նախագիծը շրջանառության մեջ դնելը հանդիպել…






