Համահայկական 7-րդ ամառային խաղեր

  • Օգոստոսի 14-ին կկայանա Արագածավան-Մոսկվա ֆուտբոլային հանդիպումը

    Օգոստոսի 14-ին կկայանա Արագածավան-Մոսկվա ֆուտբոլային հանդիպումը

    Համահայկական 7-րդ ամառային խաղերում Արագածոտնի մարզը ներկայացնող Արագածավանի «Արագած» ֆուտբոլային թիմն անցել է ¼ եզրափակիչ: Խմբային փուլում մեր թիմի մրցակիցներն են եղել Բառնաուլ, Բեյրութ, Սիդնեյ քաղաքների թիմերը(Արագածավան-Բառնաուլ՝0:3,Արագածավան-Բեյրութ՝6:0, Արագածավան-Սիդնեյ՝1:1):Ընդհանուր հաշվարկով մեր ընտրանին հավաքել է 4 միավոր և իրավունք նվաճել շարունակել մրցաշարը: Քառորդ եզրափակչում մեր թիմը կխաղա Մոսկվայի թիմի հետ: Հաջողություն և հաղթանակ ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին:…

  • Համահայկական 7-րդ ամառային խաղերին մասնակցելու նպատակով Արագածոտնի մարզի պատվիրակությունն ուղևորվել է Արցախ

    Համահայկական 7-րդ ամառային խաղերին մասնակցելու նպատակով Արագածոտնի մարզի պատվիրակությունն ուղևորվել է Արցախ

    Այս պահին Արագածոտնի մարզի պատվիրակությունն ուղևորվում է Արցախ՝ մասնակցելու Համահայկական 7-րդ ամառային խաղերին: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ խորհրդանշելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Համահայկական 7-րդ ամառային խաղերին Արագածոտնի մարզը ներկայացնում են Աշտարակ, Ապարան, Թալին, Ծաղկահովիտ և Արագածավան համայնքները՝ բազկամարտ, շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ, հրաձգություն, հեծանվավազք, ֆուտբոլ և մինի ֆուտբոլ մարզաձևերում: Հաջողություն…