fbpx
Սպորտ

19:10 13/8/2019

Օգոստոսի 14-ին կկայանա Արագածավան-Մոսկվա ֆուտբոլային հանդիպումը

Համահայկական 7-րդ ամառային խաղերում Արագածոտնի մարզը ներկայացնող Արագածավանի «Արագած» ֆուտբոլային թիմն անցել է ¼ եզրափակիչ:

Խմբային փուլում մեր թիմի մրցակիցներն են եղել Բառնաուլ, Բեյրութ, Սիդնեյ քաղաքների թիմերը(Արագածավան-Բառնաուլ՝0:3,Արագածավան-Բեյրութ՝6:0, Արագածավան-Սիդնեյ՝1:1):Ընդհանուր հաշվարկով մեր ընտրանին հավաքել է 4 միավոր և իրավունք նվաճել շարունակել մրցաշարը: Քառորդ եզրափակչում մեր թիմը կխաղա Մոսկվայի թիմի հետ:

Հաջողություն և հաղթանակ ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին:

Այս մասին տեղեկացնում են Արագածոտնի մարզի պաշտոնական կայքից։

Վերեվ