համայնքներ
Ասկերանի համայնքներից մեկում այսօր ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացվեն. Արցախի ԱԻՊԾ
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր` հունվարի 4-ին, փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնի Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի հարակից տարածքում։
Տաթև և Տեղ համայնքներում շչակ է փորձարկվելու
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են՝ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Սյունիքի մարզի Տաթև և Տեղ համայնքներում շչակ է փորձարկվելու: Մեծավան համայնքում շչակ է գործարկվելու Հովտաշեն բնակավայրում այսօր շչակ է փորձարկվելու Խնդրում ենք չանհանգստանալ:
Ժամը 20։00-ի դրությամբ 18 համայնքներում քվեարկել է 119 469 քաղաքացի. ԿԸՀ
Հայաստանի 18 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազար 724 քաղաքացիների 50.47 տոկոսը կամ 119 469 ընտրող։ Այդ մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Առավել ակտիվ են եղել Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 77.77 տոկոսը, քվեարկությունների ամենափոքր թիվն արձանագրվել է Ջրվեժում՝ 27.20 տոկոս։
Պատերազմը նույնիսկ դաս չդարձավ. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սահմանային համայնքներ կատարած այցերս ցույց են տալիս, որ նույնիսկ տեղում ապրողների մի մասը լավ չի պատկերացնում, թե ինչի են ընդունակ ադրբեջանցիները և ինչ կարող է լինել փխրուն խաղաղության պայմաններում։ Խոսքս հատկապես վերաբերում է 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանին հանձնված Քաշաթաղի ու Քարվաճառի շրջաններից հետո, Ադրբեջանին…
2,5 մլրդ դրամ է հատկացվել համայնքների խմելու ջրի համակարգերի վերակառուցման համար
Կառավարության որոշմամբ շուրջ 2,5 մլրդ դրամ հատկացվեց համայնքների խմելու ջրի համակարգերի վերակառուցման ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Համբարձում Մաթևոսյանը։ «Ընդհանուր առմամբ, 2022 թվականին մեկնարկող շինարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացվելու ու ավարտվելու են 2024 թվականին, որի համար կհատկացվի մոտ 6,2 մլրդ դրամ (2022 թ․ համար՝ մոտ 2 մլրդ…
Արցախի նախագահը այցելել է Մարտակերտի որոշ համայնքներ ու հետաքրքրվել խնդիրներով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանի Գառնաքար, Շահմասուր, Ծմակահող և Հաթերք համայնքներում: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Բնակարանամուտի հերթական արարողությունն է տեղի ունեցել Մարտակերտում Արցախի ԱԺ օրակարգ է մտցվել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ․ Պողոսյան «Երկրի ղեկավարը տեղերում հետաքրքրվել է առկա խնդիրներով, լսել բնակիչների զբաղվածությունն ապահովելու հետ կապված…
4 տարում իրականացվել է շուրջ 1190 սուբվենցիոն ծրագիր․ ՀՀ փոխվարչապետ
2018-ից 2021 թվականներին իրականացվել է շուրջ 1190 սուբվենցիոն ծրագիր։ Այս մասին հայտարարվել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հունվարի 10-ին տեղի ունեցած Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը Շիրակում սպանդանոց է բացվել․ ներկա է գտնվել մարզպետը «Փոխվարչապետ Համբարձում…
Հայաստանը 78 համայնք կունենա․ նախագիծը դրվել է քննարկման
Հայաստանում համայնքների միավորման վերջին փուլը մեկնարկել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ Հայաստանը կունենա 78 համայնք։ Ըստ աղբյուրի՝ փոփոխություն կատարելու մասին նախագիծն արդեն դրվել է քննարկման։ Նախագիծը՝ այստեղ։
Շամիրամում ու Ֆիոլետովոյում համայնքի նոր ղեկավար կընտրեն
Արագածոտնի մարզի Շամիրամ և Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքներում տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները: Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ ԿԸՀ-ից հայտնել են նաև, որ ավագանու անդամի հերթական ընտրությունները կկայանան Շամիրամում, Ֆերիկում (Արմավիրի մարզ) ու Ֆիոլետովոյում։ Նշվում է, որ ընտրությունները կայանալու են այս տարվա հոկտեմբերի 17-ին։
13 համայնք 540 միլիոն դրամի գյուղտեխնիկա է ստացել
Օգոստոսի 10-ին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը տեղեկացրել է, որ Հայաստան է ներմուծվել 540 միլիոն 725 հազար դրամի գյուղատնտեսական տեխնիկա և գյուղսարքավորում, և ըստ հիմնադրամ ներկայացված հայտերի` բաշխվել 13 միավորված համայնքներում։ Գյուղտեխնիկան ներմուծվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի, ինչպես նաև 5-10 տոկոսի չափով համայնքների միջոցներով: «Այսպիսով, 13 համայնքի 30-ից ավելի գյուղական բնակավայրերում բերքահավաքն իրականացվում է…
Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում և խնդրում է բարձր պատասխանատվությամբ մոտենալ գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին: «Հորդորում ենք աջակցել անասնաբույժներին, հետևել, որ պատվաստվի պատվաստման ենթակա ամբողջ գլխաքանակը, իսկ hամայնքի ղեկավարներին` առանց ստուգելու չստորագրել ոչ մի փաստաթուղթ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պատվաստումների մասին հավաստիանում է նաև իրենց ստորագրություններով»,- ասված…
Աշոտյանը անհիմն հայտարարություն է արել, իբր դատախազության հրահանգով համայնքների ղեկավարները ուղղորդումներ են անում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազի խորհրդական գոռ Աբրահամյան Facebook-ում գրել է․ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը քիչ առաջ հրավիրած ասուլիսում անհիմն հայտարարություններ է արել ՀՀ գլխավոր դատախազության հրահանգով, իբր, մարզերի դատախազների կողմից համայնքների ղեկավարներին հրավիրելու, ընտրությունների հետ կապված ինչ-որ ուղղորդումներ իրականացնելու վերաբերյալ։ Արված հայտարարությունը բացահայտ ապատեղեկատվություն է, իրականության հետ որևէ աղերս չունի և ակնհայտորեն հետապնդում է ընտրական…
Կառավարությունը Կապան, Մեղրի և Տեղ համայնքներից մի շարք հողամասեր կհատկացնի ՌԴ ԱԴԾ-ին
Կառավարությունը մայիսի 27-ին ընդունել է «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին» որոշում՝ ՀՀ հարավարևելյան սահմանների պաշտպանության ամրապնդման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը կընդունի Կապան, Մեղրի և Տեղ համայնքների կողմից նվիրված հողամասերը և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող այլ հողամասի հետ միասին պաշտպանական նպատակներով դրանք կամրացվի Պետական գույքի կառավարման…
Մայիսի 12-ը Բուժքույրերի միջազգային օրն է․ ԱՆ-ի շնորհավորական ուղերձը
Առողջապահության նախարարությունը այտնում է, որ ամեն տարի մայիսի 12-ը աշխարհում նշվում է Բուժքույրերի միջազգային օրը: Պաշտոնապես այս տոնը նշվում է 1974 թվականից, երբ աշխարհի 141 երկրների գթության քույրերը միավորվել են մեկ հասարակական մասնագիտացված կազմակերպության` Բուժքույրերի միջազգային խորհրդի կազմում։ Գործելով անհատապես, նաև որպես թիմի անդամ՝ բուժքույրերը նպաստում են համայնքներում մարդակենտրոն և ծախս-արդյունավետ բժշկական ծառայությունների տրամադրմանը: Համայնքներում…
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Արագածոտնի…















