համանախագահներ
Ընդհանուր առմամբ, նման հանդիպումները միշտ էլ կարևորել ենք, որովհետև այդ հանդիպումների միջոցով առաջին հերթին պաշտպանվում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը և ապահովում է բանակցային գործընթացի շարունակականությունը: Անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը` ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ նման հանդիպումները պետք է լինեն շարունակական: Ըստ մամուլի խոսնակի՝ համապարփակ կարգավորման առաջընթաց ապահովելու համար պետք է…
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքների վերաբերյալ։ «Հանդիպումը տեղի ունեցավ դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն տվեց երկու առաջնորդներին պարզաբանելու իրենց դիրքորոշումները: Նրանք խնդրի էության և բանակցային գործընթացի վերաբերյալ առանցքային մի շարք կետերի շուրջ մտքեր փոխանակեցին։ Երկուստեք շեշտվեց խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծման կարևորությունը և…
Դրական եմ վերաբերվում այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպմանը։ Այսօր Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ չի կարող ասել, թե բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն, բայց կարևոր է, որ սկսվել է գործընթաց, որը հնարավորություն է տալիս խոսել երկուստեք օրակարգերի…
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը տևեց մոտ երկու ժամ։ Այժմ քննարկմանը նորից միացել են Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ֆեյսբուքյան էջից։ Հիշեցնենք, որ Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը տեղի էր ունենում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։