fbpx
Քաղաքականություն

Մինսկի խմբի հայտարարությունը Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքների վերաբերյալ։

«Հանդիպումը տեղի ունեցավ դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն տվեց երկու առաջնորդներին պարզաբանելու իրենց դիրքորոշումները: Նրանք խնդրի էության և բանակցային գործընթացի վերաբերյալ առանցքային մի շարք կետերի շուրջ մտքեր փոխանակեցին։

Երկուստեք շեշտվեց խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծման կարևորությունը և բանակցային գործընթացում հետագա կոնկրետ և շոշափելի քայլերի ձեռնարկումը՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Անդրադառնալով Դուշանբեում տեղի ունեցած քննարկմանը՝ առաջնորդները վերահաստատեցին հրադադարի ամրապնդման և ուղիղ հաղորդակցության մեխանիզմի բարելավմանն ուղղված քայլերը: Նրանք նաև պայմանավորվեցին միջոցառումներ ձեռնարկել նաև մարդասիրական ոլորտում:

Վարչապետը և նախագահը իրենց նախարարներին հանձնարարեցին մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահների հետ: Նրանք նաև համաձայնեցին շարունակել իրենց ուղղակի երկխոսությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ