Համաշխարհային բանկ
Թուրքիան Համաշխարհային բանկից 6 մլրդ դոլար կվերցնի էներգետիկ նախագծերի համար
Թուրքիան Համաշխարհային բանկից 6 մլրդ դոլար կվերցնի վերականգնվող էներգիայի և բարձրավոլտ գծերի նախագծերի համար՝ մինչև 2035 թ. նպատակներին հասնելու համար։
ՀԲ խումբը հաստատել է ՀՀ-ի հետ նոր հնգամյա «Երկրի գործընկերության շրջանակը»
Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ նոր հնգամյա «Երկրի գործընկերության շրջանակը» (ԵԳՇ): Այս շրջանակի նպատակն է նվազեցնել աղքատությունը, ստեղծել ավելի լավ աշխատատեղեր և բարձրացնել դիմակայունությունը տնտեսական ցնցումների և կլիմայական փոփոխությունների նկատմամբ։ Վերջին տարիներին Հայաստանը զգալի ձեռքբերումներ է ունեցել զարգացման ոլորտում: Այնուամենայնիվ, ենթակառուցվածքների բացերը, ներքին և արտաքին ներդրումների ցածր մակարդակը և գործազրկությունը…
100 միլիոն դոլարի ներդրում՝ Զբոսաշրջության և Մարզային ենթակառուցվածքների բարելավման համար
Դեկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին և ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դուբեին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի (TRIP) ընթացքը, որի շրջանակում նախատեսվում է 100 միլիոն դոլարի ներդրում։ Կողմերը գնահատել…
Աշխարհի խոշորագույն տնտեսությունների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 113-րդ հորիզոնականը. Համաշխարհային բանկ
Աշխարհի խոշորագույն տնտեսությունների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 113-րդ հորիզոնականը։ Դրա մասին ասված է Համաշխարհային բանկի զեկույցում։ Ըստ զեկույցի՝ Հայաստանի անվանական ՀՆԱ-ն 2023 թվականին կազմել է 24,2 միլիարդ դոլար։ Վարկանիշում Վրաստանը զբաղեցրել է 108-րդ (30,5 միլիարդ դոլար), Ադրբեջանը՝ 83-րդ (72,5 միլիարդ դոլար), Ռուսաստանը՝ 11-րդ (ավելի քան 2 տրիլիոն դոլար), Թուրքիան՝ 18-րդ (1,1 տրիլիոն դոլար), Իրանը ՝…
Ուկրաինայի վերակառուցման և վերականգնման համար անհրաժեշտ է 486 միլիարդ դոլար․ Համաշխարհային բանկ
Վերակառուցման համար Ուկրաինային անհրաժեշտ է 486 միլիարդ դոլար. Այս մասին հայտնում է Համաշխարհային բանկը։ «Ուկրաինայի վերակառուցման և վերականգնման համար ծախսերը հասել են 486 միլիարդ դոլարի», – ասվում է զեկույցում: Հաղորդվում է, որ այս գումարը գրեթե կրկնակի գերազանցում է Ուկրաինայի տնտեսության չափը 2021 թվականին։
Համաշխարհային բանկը Հայաստանին 100 միլիոն դոլարի վարկ կտրամադրի
Համաշխարհային բանկի խորհուրդը հաստատել է նոր՝ 92.3 միլիոն եվրոյի(100 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք) վարկ՝ Հայաստանի կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության գործառնության (ԶՔԳ) համար։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Համաշխարհային բանկը: Գործառնությունն օժանդակում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրին և նպատակաուղղված է կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման խթանմանը՝ (i)բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը…
Մինչև 4000 դոլար դրամաշնորհ՝ սեփական բիզնես հիմնելու համար
Մինչև 4000 դոլար դրամաշնորհ՝ սեփական բիզնես հիմնելու համար։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործընկերությամբ, Համաշխարհային բանկի համակարգմամբ՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի միջոցով)։ Մանրամասները` տեսանյութում:
Համաշխարհային բանկը Ուկրաինային լրացուցիչ 500 մլն դոլար է հատկացրել
Համաշխարհային բանկը երկուշաբթի տեղեկացրել էր Ուկրաինային լրացուցիչ 500 մլն դոլար հատկացնելու մասին, որպեսզի օգնի երկրին բավարարելու անհետաձգելի ծախսերը, որոնք առաջ են եկել Ռուսաստանի ներխուժման եւ շարունակվող պատերազմի պատճառով, հաղորդել է «Голос Америки»-ն։ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի, որը Համաշխարհային բանկի գլխավոր վարկային ստորաբաժանումն է, ֆինանսավորումն ապահովվել է Մեծ Բրիտանիայի 500 մլն դոլար գումարի չափով վարկային…
Համաշխարհային բանկը Ուկրաինային 11 միլիարդ դոլար Է տրամադրել
Համաշխարհային բանկը Ուկրաինայի արտակարգ օգնության համար տրամադրել է 11 միլիարդ դոլար, հայտարարել Է ՀԲ-ի նախագահ Դևիդ Մելփասը՝ հանդես գալով Սթենֆորդի համալսարանում: Միջուցառմումը սեպտեմբերի 28-ին հեռարձակվել է համալսարանի կայքում: «Համաշխարհային բանկը երկկողմ նախագծերի և զարգացման գծով գործընկերների շնորհիվ 13 միլիարդ դոլար է ներգրավել Ուկրաինայի արտակարգ ֆինանսական օգնության համար,- նշել է Մելփասը:- Ըստ որում 11 միլիարդ դոլարն…
Համաշխարհային բանկը 25 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանի Կրթության բարելավում ծրագրին
Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը մայիսի 23-ին Հայաստանի «Կրթության բարելավում» ծրագրի (ԿԲԾ) Լրացուցիչ ֆինանսավորման համար 25 միլիոն դոլարի վարկ է հաստատել։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից, ծրագրի միջոցով Կառավարությանը հավելյալ աջակցություն կտրամադրվի Հայաստանում տարրական դպրոց մուտք գործող երեխաների պատրաստվածության, հանրակրթության ոլորտում կրթական ռեսուրսների ֆիզիկական վիճակի և առկայության բարելավման և բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի…
Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 16-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը` ՀԲ աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (CARMAC2) արդյունքներն ու Համաշխարհային բանկի հետ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Պատվիրակության կազմում էին ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գյուղատնտեսության և պարենի բաժնի պետ Ֆրաուկե Յանգբլութը,…
Համաշխարհային բանկը որոշել է լրացուցիչ 200 մլն դոլար հատկացնել Ուկրաինային
Համաշխարհային բանկը որոշել է լրացուցիչ 200 մլն դոլար հատկացնել Ուկրաինային՝ որպես աջակցություն։ Այս մասին հայտնել է բանկի մամուլի ծառայությունը։ Սա գումարվում է անցյալ շաբաթ Ուկրաինայի և նրա ժողովրդի համար մոբիլիզացված 723 միլիոն դոլարին, որից 350 միլիոնն արդեն վճարվել է։ Բացի այս ամենից դրանից, ուկրաինական տնտեսությանն աջակցելու համար 100 մլն դոլար հատկացնելու մտադրություն կա։
Ուկրաինան 723 միլիոն դոլար աջակցություն կստանա Համաշխարհային բանկից
Համաշխարհային բանկի խորհուրդը հավանության է արժանացրել կառույցի որոշմանը՝ տրամադրել 723 միլիոն դոլարի աջակցություն Ուկրաինային։ Այս մասին ասվում է ՀԲ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այդ գումարից 350 միլիոնը վարկ է, 139 միլիոնը նախատեսված է որպես երաշխիք, 134 միլիոնը դրամաշնոր է, իսկ ևս 100 միլիոնը զուգահեռ ֆինանսավորում։
Համաշխարհային բանկ 26․5 միլիոն եվրոյի վարկ է տրամադրել ՀՀ-ին․ ինչի համար է այն ծախսվելու
ՀԲ գրասենյակից հայտնել են, որ Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն այսօր 26․5 միլիոն եվրոյի վարկ է հաստատել Հայաստանի «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի» (ՊՀԱԾ IV) համար։ «Ծրագիրը Հայաստանի պետական հատվածի արդիականացման ծրագրերի շարքում չորրորդն է և կառավարությանը կօգնի տնտեսվարողների և քաղաքացիների համար ընտրված պետական ծառայությունների արդյունավետության բարձրացման և հասանելիության բարելավման հարցում։ Հայաստանում մի շարք պետական…
ՀՀ-ը զգալիորեն բարելավել է իր ցուցանիշը նախորդ տարվա համեմատ. Համաշխարհային բանկ
Համաշխարհային բանկի «Կանայք, բիզնեսը և օրենքը» ՀԲ զեկույցը գնահատել է 190 երկրի օրենսդրական դաշտը և կանոնակարգերը, որոնք առնչվում են տնտեսական կյանքում կանանց մասնակցությանը 8 չափորոշիչով՝ շարժունակություն, աշխատատեղ, վարձատրություն, ամուսնություն, ծնողական խնամք, ձեռներեցություն, սեփականության տնօրինում և կենսաթոշակ։ Ըստ զեկույցի՝ Հայաստանը զգալիորեն բարելավել է իր ցուցանիշը նախորդ տարվա համեմատ՝ 87,5 միավոր (2021-ին՝ 82,5), սահմանելով երեխայի ծննդյան կապակցությամբ…









