fbpx
Աշխարհ

Համաշխարհային բանկը Ուկրաինային 11 միլիարդ դոլար Է տրամադրել

Համաշխարհային բանկը  Ուկրաինայի արտակարգ օգնության համար տրամադրել է 11 միլիարդ դոլար, հայտարարել Է ՀԲ-ի նախագահ Դևիդ Մելփասը՝ հանդես գալով Սթենֆորդի համալսարանում: Միջուցառմումը սեպտեմբերի 28-ին հեռարձակվել է համալսարանի կայքում:

«Համաշխարհային բանկը երկկողմ նախագծերի և զարգացման գծով գործընկերների շնորհիվ 13 միլիարդ դոլար է ներգրավել Ուկրաինայի արտակարգ ֆինանսական օգնության համար,- նշել է Մելփասը:- Ըստ որում 11 միլիարդ դոլարն արդեն բաշխվել է մեր նախագծերի և թրաստային հիմնադրամների միջոցով»: Օգոստոսի սկզբին ՀԲ-ն հայտնել է, որ գրեթե 13 միլիարդ դոլարի ֆինանսական օգնությունից Ուկրաինայի իշխանություններին է տրամադրվել ավելի քան 6,3 միլիարդ դոլար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ